Basic information
Number
N 956-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.08.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.08.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
19.08.2022
Effective date
20.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 956-Ա

 

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ՀՕ-67-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1․ Հաստատել 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-67-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳրիգորՅԱՆ

 

Երևան

 

19.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 956-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ՀՕ-67-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

 

NN

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1․

«Ավտոմոբիլային տրանսպորտով

վտանգավոր բեռներ և

չվնասազերծված տարաներ

փոխադրելու մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին», «Պետական

տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,

«Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ» օրենսգրքում

լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2022 թ. դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Վտանգավոր

բեռների

միջազգային

ճանապարհային

փոխադրումների

մասին» եվրոպական

համաձայնագրի

1․1․3-րդ,
1․3.2.2-րդ,

1․4․1-ին,
1․8․3-րդ,

1.10.2-րդ կետեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

19.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ