ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 493-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից ձեռք բերված ապրանքները (409 կգ ընդհանուր քաշով, 18,486,00 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 249,200 դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 493-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը (հատ) |
Արժեքը (եվրո) |
1. |
Բարձրախոս իր բաղկացուցիչ մասերով 1․ Ձայնային ուժեղարար (amplifier qps 10k 10000 w) 2․ Բարձրախոսների հավաքածու մեկ իրանի մեջ ներկառուցված (speaker hl 2290 ) 3․ Բարձրախոսների հավաքածու մեկ իրանի մեջ ներկառուցված (speaker compact m 04 w) |
9 |
11,120,00 |
2. |
Կառավարման վահանակ իր բաղկացուցիչ մասերով 1․ Ձայնային պրոցեսոր (signal processor dx 1616 ) 2․Դյուրակիր համակարգիչ կառավարման համար (control device - prolite tw1023asc-b1p) 3․ Ցանցային սվիչ (scheda digitale - netgear gs 108 lp) 4․Ձայնային մոնիտորինգի և ղեկավարման գլխավոր մոդուլ (master unit rdnet control 8 ) 5․ Միքշերային վահանակ (mixer f10xr) |
3 |
5,445,00 |
3. |
Տեղադրման պահարան իր բաղկացուցիչ մասերով 1․ Բաշխիչ վահանակ աուդիոհամակարգի համար ներկառուցված օդորակիչով (cabinet rack forced ventil. cr 2615fv) 2․ Մետաղական պահարանի մաս՝ մետաղյա դուռ (rack door ak 2615v vented) 3․ Մետաղական պահարանի մաս՝ մետաղյա դարակաշար (p aer1 - 1 un. 19" vent. rack pan. black) 4․ Մետաղական պահարանի մաս՝ մետաղյա դարակաշար (pu 2 - 2 unit 19" rack panel black) 5․ Բաշխիչ վարդակ բաշխիչ վահանակի համար (5 sockets power distributor ar 2605) |
9 |
786 |
4․ |
Բացատրական գրքույկներ 1․Լրակազմի տեխնիկական բացատրական գրքույկներ, հավաքման գծագրերով այլ ծախս (rack assembly, wiring, testing rcf (units) 2․ Տեխնիկական բացատրական փաստաթղթեր (բեռի հավաքման փաստաթղթեր) (documentation) |
2 |
1,135,00 |
Ընդհանուր 18,486,00 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |