ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.08.19 N 1137-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝
1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.08.19 N 1137-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 16-ի N 957 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 16.08.19 N 1137-Ա)
- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար) |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության աշխատակից (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը խմբ. 03.07.19 N 890-Ա, 16.08.19 N 1137-Ա, փոփ. 31.07.23 N 793-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.07.2023, N 793-Ա | 01.08.2023, N 957-Ա | |
16.08.2019, N 1137-Ա | 17.08.2019, N 957-Ա | |
03.07.2019, N 890-Ա | 04.07.2019, N 957-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|