ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2023 թվականի N 1289-Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի 2-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների՝ համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների.
2) 2023-2024 ուսումնական տարվա Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցանվող առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 400 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կամ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը |
Տեղերի թիվը |
1. |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | |
Ոլորտ 02. Արվեստ | ||
Գեղանկարչություն և քանդակագործություն |
103 | |
Ոսկերչություն |
190 | |
Բրուտագործություն |
44 | |
Գորգագործություն և ժանյակագործություն |
76 | |
Փայտագործություն |
22 | |
Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն |
34 | |
Լուսանկարչական գործ |
15 | |
Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ) |
||
Համակարգիչների շահագործում |
180 | |
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն |
||
Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում |
17 | |
Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա |
33 | |
Կարի արտադրության տեխնոլոգիա |
277 | |
Հրուշակեղենի տեխնոլոգիա |
87 | |
Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ |
37 | |
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
17 | |
Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ |
23 | |
Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում |
32 | |
Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա |
38 | |
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում |
25 | |
Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում |
11 | |
Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա |
39 | |
Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում |
35 | |
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում |
82 | |
Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում |
14 | |
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա |
118 | |
Օգտակար հանածոների հարստացում |
31 | |
Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում |
17 | |
Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում |
27 | |
Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում |
11 | |
Գինեգործություն և հյութերի արտադրություն |
45 | |
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում |
19 | |
Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում |
12 | |
Հացաթխման արտադրության տեխնոլոգիա |
15 | |
Ապակու արտադրության տեխնոլոգիա |
13 | |
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն |
||
Պարտեզապուրակային գործ |
5 | |
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում |
40 | |
Այգեգործություն |
10 | |
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ) |
||
Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում |
193 | |
Խոհարարական գործ |
558 | |
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում |
387 | |
Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում |
120 | |
Թիկնապահական գործ |
5 | |
Պահուստային տեղեր |
255 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
3312 | |
2. |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր |
|
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ) |
||
Ոստիկանական գործ |
520 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
520 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը |
Տեղերի թիվը |
1. |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | |
Ոլորտ 01. Կրթություն |
||
Նախադպրոցական կրթություն |
165 | |
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
130 | |
Պարի ուսուցում |
33 | |
Ոլորտ 02. Արվեստ |
||
Ռեժիսուրա |
41 | |
Լուսանկարչական գործ |
21 | |
Դիզայն |
136 | |
Հագուստի մոդելավորում և նախագծում |
112 | |
Գեղանկարչություն |
77 | |
Քանդակագործություն |
17 | |
Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում |
13 | |
Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ |
18 | |
Երգեցողություն |
108 | |
Երգչախմբավարություն |
11 | |
Երաժշտության տեսություն |
7 | |
Էստրադային արվեստ |
19 | |
Պարարվեստ |
97 | |
Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) |
200 | |
Դերասանական արվեստ |
42 | |
Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն |
||
Արխիվավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ |
20 | |
Գրադարանային գործ |
26 | |
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
||
Հաշվապահական հաշվառում |
188 | |
Ֆինանսներ |
63 | |
Բանկային գործ |
76 | |
Ապահովագրական գործ |
51 | |
Մենեջմենթ (կառավարում) |
73 | |
Սպասարկման կազմակերպում |
110 | |
Հողային ռեսուրսների կառավարում |
18 | |
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում |
91 | |
Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ |
99 | |
Շուկայաբանություն |
36 | |
Ապրանքագիտություն |
27 | |
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ |
92 | |
Առևտուր |
10 | |
Ոլորտ 05. Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն |
||
Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում |
42 | |
Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ) |
||
Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում |
76 | |
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր |
48 | |
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում |
596 | |
Համակարգչային գեղարվեստական նախագծում |
138 | |
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն |
||
Ջերմաէլեկտրակայաններ |
17 | |
Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ |
18 | |
Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում |
18 | |
Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի) |
18 | |
Էլեկտրական մեքենաներ և ապարատներ |
15 | |
Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր |
6 | |
Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) |
18 | |
Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր |
30 | |
Սառնարանային տնտեսություն |
39 | |
Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) |
15 | |
Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն |
15 | |
Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում |
35 | |
Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում |
13 | |
Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում |
15 | |
Գյուղատնտեսության մեքենայացում |
37 | |
Մեխատրոնիկա |
50 | |
Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում |
15 | |
Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում |
15 | |
Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա |
10 | |
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն |
64 | |
Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա |
35 | |
Մսի և մսամթերքների տեխնոլոգիա |
20 | |
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա |
123 | |
Հանրային սննդի տեխնոլոգիա |
54 | |
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա |
52 | |
Բաց լեռնային աշխատանքներ |
39 | |
Պոլիգրաֆիական արտադրություն |
15 | |
Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա |
20 | |
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն |
37 | |
Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) |
15 | |
Քաղաքաշինական կադաստր |
35 | |
Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում |
33 | |
Ջրամատակարարում և ջրահեռացում |
13 | |
Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում |
13 | |
Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում |
28 | |
Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում |
28 | |
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում |
20 | |
Փոստային կապ |
15 | |
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն |
||
Գյուղատնտեսագիտություն |
67 | |
Ջերմատնային տնտեսություն |
99 | |
Հողաշինարարություն |
40 | |
Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա |
10 | |
Անասնաբուժություն |
113 | |
Մեղվաբուծություն |
37 | |
Ձկնաբանություն և ձկնաբուծություն |
15 | |
Անտառային և անտառապուրակային տնտեսություն |
10 | |
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում |
23 | |
Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում |
12 | |
Ոլորտ 09. Առողջապահություն և սոցիալական աշխատանք |
||
Ատամնատեխնիկական գործ |
109 | |
Բուժական գործ |
15 | |
Մանկաբարձական գործ |
62 | |
Քույրական գործի կազմակերպում |
10 | |
Քույրական գործ |
253 | |
Լաբորատոր ախտորոշում |
5 | |
Բուժական կոսմետոլոգիա |
64 | |
Բուժական մերսում |
5 | |
Դեղագործություն |
131 | |
Սոցիալական ապահովության կազմակերպում |
13 | |
Սոցիալական աշխատանք |
53 | |
Ոլորտ 10. Սպասարկում |
||
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ |
53 | |
Զբոսաշրջություն |
182 | |
Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում |
16 | |
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) |
225 | |
Պահուստային տեղեր |
257 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
6064 | |
2. |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե |
|
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն | ||
Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում |
5 | |
Ոլորտ 10. Սպասարկում | ||
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) |
5 | |
Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում |
5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
15 | |
3. |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր | |
Ոլորտ 10. Սպասարկում | ||
Ոստիկանական գործ |
65 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
65 | |
4. |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիա | |
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն | ||
Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում |
30 | |
Ոլորտ 10. Սպասարկում | ||
Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում |
30 | |
Հրդեհային պաշտպանություն |
30 | |
Պահուստային տեղեր |
50 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
140 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1289-Ն որոշման |
2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ
NN ը/կ |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
Տեղերի քանակը |
1. |
Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա |
45 |
2. |
Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ |
80 |
3. |
Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ |
20 |
4. |
Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա |
40 |
5. |
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում |
45 |
6. |
Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա |
40 |
7. |
Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում |
25 |
8. |
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում |
130 |
9. |
Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում |
20 |
10. |
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա |
180 |
11. |
Օգտակար հանածոների հարստացում |
40 |
12. |
Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում |
40 |
13. |
Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում |
41 |
14. |
Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում |
33 |
15. |
Գինեգործություն և հյութերի արտադրություն |
50 |
16. |
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում |
25 |
17. |
Ապակու արտադրության տեխնոլոգիա |
20 |
18. |
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում |
90 |
19. |
Այգեգործություն |
20 |
20. |
Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում |
145 |
21. |
Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում |
200 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
1329 | |
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ||
1. |
Հողային ռեսուսների կառավարում |
30 |
2. |
Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում |
25 |
3. |
Գյուղատնտեսության մեքենայացում |
35 |
4. |
Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում |
25 |
5. |
Բաց լեռնային աշխատանքներ |
40 |
6. |
Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում |
50 |
7. |
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում |
20 |
8. |
Ջերմատնային տնտեսություն |
145 |
9. |
Անասնաբուժություն |
160 |
10. |
Մեղվաբուծություն |
60 |
11. |
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում |
85 |
12. |
Ձկնաբանություն և ձկնաբուծություն |
15 |
13. |
Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում |
20 |
14. |
Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում |
75 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
785 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2023 թվական: