Գլխավոր տեղեկություն
Համար
N 1281-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1281-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1689-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին գույք ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և նվիրաբերելու, ինչպես նաև «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1689-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծրագրերի շրջանակներում նոր կառուցված hիդրոտեխնիկական կառուցվածքները՝».

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) որպես պետական գույք ներդնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ համաձայն N 1 հավելվածի.».

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը «անհատույց» բառից առաջ լրացնել «ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և» բառերով.

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում և 6-րդ կետում «Զառիթափ» բառը փոխարինել «Վայք» բառով.

5) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «տեղաբաշխման» բառից առաջ լրացնել «թողարկման և» բառերով.

6) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում հաշվառված համապատասխան գույքի արժեքը՝ համապատասխանաբար փոփոխություններ կատարելով ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքերի ցանկերում՝ համաձայն N 5 հավելվածի.».

7) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել համայնքային սեփականություն հանդիսացող և ջրօգտագործողների կողմից շահագործվող գույքի հաշվեկշռային արժեքը, և գույքը նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքին (Գառնի և Հացավան բնակավայրեր)՝ համաձայն N 6 հավելվածի։».

8) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) որպես պետական գույք ներդնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ համաձայն N 7 հավելվածի.».

9) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «նվիրաբերել» բառը, իսկ «ջրօգտագործողների» բառից առաջ ենթակետը լրացնել «ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել» բառերով.

10 ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը.

11) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1, 4, 7 հավելվածներում նշված գույքի արժեքի չափով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալին ավելացման գործընթացը։

5.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

1) սույն որոշման NN 1, 4, 7 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացը.

2) սույն որոշման NN 2, 5, 8 հավելվածներում նշված գույքին համապատասխանաբար՝ անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման, գույքերի ցանկերում համապատասխան փոփոխություններ կատարելու, հանձնման-ընդունման և մնացած անհրաժեշտ գործընթացները.

3) սույն որոշման NN 3, 6 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, նշված համայնքների հետ համագործակցությունը գույքի նվիրաբերության գործընթացը կազմակերպելու համար, իսկ վերջիններիս կողմից նվիրաբերության ընդունումից հրաժարվելու դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ.

4) սույն որոշման N 9 հավելվածում նշված գույքի ամրացման նպատակով հանձնման-ընդունման գործընթացը՝ հետագայում առաջարկություններ ներկայացնելու նպատակով.

5) սույն որոշմամբ հանձնվող գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրերի կնքման, հանձնման-ընդունման, պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը։».

12) որոշման 6-րդ կետը «նոտարական ծախսերը» բառերից հետո լրացնել «, գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գույքերի չափագրումը» բառերով, իսկ «համայնքի» բառից հետո՝ «ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի» բառերով։

2. Որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) N 2 հավելվածի վերնագիրը «ՀԱՆՁՆՎՈՂ» բառից հետո լրացնել «ՆՈՐ» բառով, ցանկի 5-րդ կետը «ՆԿ 78+00-ից մինչև վերջ» բառերից առաջ լրացնել «ՆԿ 00+00 մինչև ՆԿ 78+00 և» բառերով, իսկ «1022866129» թիվը փոխարինել «2035150129.85» թվով.

3) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

4) N 4 հավելվածի ցանկը «Գեղարդալճի պատվարի վերակառուցում» բառերից հետո լրացնել «, և Գեղարդալճի ինքնահոս համակարգ (1․925 կմ և 31․466 կմ հատվածներ)» բառերով, իսկ «1376252860» թիվը փոխարինել «3851624980.30» թվով.

5) N 4 հավելվածի վերնագիրը «տեղաբաշխման» բառից առաջ լրացնել «թողարկման և» բառերով.

6) N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

7) N 7 հավելվածի վերնագիրը «ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ» բառերով.

8) N 8 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 27-ի N 1281-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Ընկերության անվանումը

Կառուցված գույքի անվանումը

Կառուցված գույքի հաշվեկշռային

արժեքը (դրամ)

1.

«Ջրառ»

փակ

բաժնետիրական

ընկերություն

Վեդի ջրամբարի ոռոգման համակարգի

մայր ջրատար (ներառյալ երկու փականային կառավարման հանգույցները)

794488423.15

Վեդի ջրամբարի ջրառ հանգույցներ և ջրի

փոխադրման համակարգ

6732894132

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 27-ի N 1281-Ա որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Մարզի անվանումը

Համայնքի անվանումը

Կառուցված գույքի անվանումը

Կառուցված գույքի հաշվեկշռային

արժեքը (դրամ)

1

2

3

4

5

1.

Վայոց ձոր

Վայք (Բարձրունի բնակավայր)

Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգ

97831030

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 27-ի N 1281-Ա որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

 

NN

ը/կ

Մարզի անվանումը, համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

Ջրօգտագործողների ընկերության անվանումը

Վերականգնված գույքի անվանումը

Գույքի վրա կատարված վերականգնման աշխատանքների

արժեքը (դրամ)

1.

Կոտայք Գառնի

Գառնի

«Կոտայք»

Գառնիի ներտնտեսային

ոռոգման

համակարգ

142389517

2.

Կոտայք Գառնի

Հացավան

«Կոտայք»

Հացավանի ներտնտեսային

ոռոգման

համակարգ

75657332

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ