ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
27 հունիսի 2023 թ. |
N 829-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 10-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 1-ին փողոցի հատման տարածքից և հասնում մինչև Սիլիկյան 7-րդ փողոցի հատման տարածք) անվանակոչել հայ եկեղեցական, մշակութային, պետական գործիչ, Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևի անվամբ` «Սահակ Պարթևի փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար |
Լ. Հովհաննիսյան |
2023 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: