ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2023 թվականի N 1261-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված շարժական գույքը (այսուհետ՝ գույք) նվիրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային՝ (այսուհետ՝ ֆեդերացիա) համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի գործադիր տնօրենի և ֆեդերացիայի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքումը, դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրերից բխող ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի և ֆեդերացիայի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1261-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Նախկին հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
HYUNDAI H 1 |
016 PP 01 |
2009 թ. |
KMFWBH7JP9U132396 |
16.452.423 |
0 |
2. |
HYUNDAI H 1 մեքենային պատկանող լաբորատոր սարքեր՝ այդ թվում՝ |
|||||
3. |
Գեոռադար Hardware and soft |
2009 թ. |
29.764.986 |
0 | ||
4. |
Կոդավորիչ սարք |
2010 թ. |
910.900 |
0 | ||
5. |
Ճանապարհի որակը որոշող սարք |
2010 թ. |
1.345.662 |
0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
27.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1261-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ՆՎԻՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN ը/կ |
Անվանումը |
Նախկին հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը 30.05.2023 թ. դրությամբ (դրամ) |
1. |
GAZ 322174 |
564 US 34 |
2001 |
XTH32217410219656 |
7 608 000 |
259 800 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
27.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|