Գլխավոր տեղեկություն
Համար
N 1161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1161-Ա

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝

1) Հայկ Արամի Գուրգենյանին (ծնվ.՝ 2000 թվականի հուլիսի 6-ին, հասցե՝ քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 66 շենք, բն. 67).

2) Արզաս Գրիգորի Ոսկանյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 17-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 40 շենք, բն. 74).

3) Արմեն Լևոնի Պուչինյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունիսի 29-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նորագյուղ, տուն 14).

4) Պավել Արթուրի Պետրոսյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 28-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 151 շենք, բն. 15).

5) Տիգրան Արտակի Այվազյանին (ծնվ.՝ 2005 թվականի մայիսի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Ավան 4-րդ փող., 3-րդ նրբ., տուն 16).

6) Վարդան Վահրամի Վարդանյանին (ծնվ.՝ 2005 թվականի ապրիլի 25-ին, հասցե՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., 156 շենք, բն. 52).

7) Միքայել Նարեկի Աղաջանյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունվարի 2-ին, հասցե՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փող., 25 շենք, բն. 6):

2. Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնվ.՝ 1998 թվականի օգոստոսի 16-ին, հասցե՝ քաղ. Երևան, Վեգների 2/7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև նրա 26 տարին լրանալու օրը:

3. Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանին (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 3-ին, հասցե՝ քաղ. Երևան, Նանսենի փող., 5/2 շենք, բն. 40) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը, որի մասով սույն որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2180-Ա որոշմամբ տրված ժամկետն ավարտվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ