Գլխավոր տեղեկություն
Համար
N 1275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1058-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «6-18 տարեկան» բառերը փոխարինել «2-18 տարեկան» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված ու ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 762-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «3-18 տարեկան» բառերը փոխարինել «2-18 տարեկան» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 831-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում, 5-րդ կետի 3-րդ ենթակետում «3-18 տարեկան» բառերը փոխարինել «2-18 տարեկան» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2023 թվական: