Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.07.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հուլիսի 2023 թ.
ք. Երևան

N 24-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 23-Ն որոշման թիվ 2 հավելվածի՝

1) 1-ին կետի «կուսակցության (կուսակցությունների դաշինքի» բառերը և կետադրական նշանը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով և կետադրական նշաններով, իսկ «ավագանու անդամի թեկնածուի և համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու)» բառերը և կետադրական նշանները փոխարինել «ավագանու անդամի թեկնածուի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու)» բառերով և կետադրական նշաններով․

2) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայտարարագրի ձևը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից։ Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի կամ ավագանու անդամի թեկնածուն հայտարարագրի էլեկտրոնային ձևը կարող է ներբեռնել նաև «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ից (այսուհետ՝ Համակարգ)՝ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) միջոցով։».

3) 7-րդ կետում «, իսկ պատգամավորի թեկնածուները՝ նաև էլեկտրոնային կրիչով» բառերը և կետադրական նշանները փոխարինել «և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին» բառերով.

4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ. «Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի թեկնածուի, ավագանու անդամի թեկնածուի՝ Համակարգում էլեկտրոնային եղանակով լրացված հայտարարագիրը տպվում է, ստորագրվում հայտարարատուի կողմից, և ստորագրված հայտարարագրի սկանավորված տարբերակը՝ Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ, վերբեռնվում է Համակարգ։ Այս դեպքում հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով թղթային տարբերակով չի ներկայացվում։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան