Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.06.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ՀՈՒՆԻՍԻ 2023 ԹՎԱԿԱՆ N 71-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20.12.2022 Թ. N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ:

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Ապարան համայնքի 2023 թ. ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) «Ապարանի ճանապարհային տրանսպորտ» բնագավառի ծախսային 5113 հոդվածից պակասեցնել 100.000,0 հազ. դրամ

բ) «Բնակարանային շինարարություն» բնագավառի ծախսային 5112 հոդվածին ավելացնել 80.000,0 հազ.դրամ

գ) «Ապարանի համայնքի Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի հատկացնել 20.000,0 հազ. դրամ՝ ՀՈԱԿ-ի նախահաշվի 5122 հոդվածով նախատեսված ծախսերը սպասարկելու նպատակով

2. «Ապարան համայնքի 2023 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թ. N 153-Ն որոշման N 2-3-6-րդ հատվածների N 2-3-4-րդ հավելվածներում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

Ավագանի՝

(կողմ-13)

(դեմ-0) (ձեռնպահ-0)
 

 

Եղիազարյան Կարեն

Կարապետյան Արկադի

Սեդրակյան Հայկ

Պետրոսյան Գոռ

Ենոքյան Դավիթ

Մակարյան Վահան

Մանուկյան Աղաբեկ

Երեմյան Աղվան

Ասատրյան Արամ

Սաֆարյան Սևակ

Սարգսյան Արշակ

Սարգսյան Սուրեն

Կարապետյան Արտյոմ

   

 

Համայնքի ղեկավար`

Կ. Մ. Եղիազարյան

 

Հավելված N 2

Ապարան համայնքի ավագանու

28.06.2023 թ. N 71-Ն որոշման

 

Հավելված N 3

Ապարան համայնքի ավագանու

28.06.2023 թ. N 71-Ն որոշման

 

Հավելված N 4

Ապարան համայնքի ավագանու

28.06.2023 թ. N 71-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: