Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

600.0225.07.07.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 հուլիսի 2023 թվականի

N 225-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման, լիցենզավորված անձանց ներդրումների մասին հաշվետվության ներկայացման, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ներդրումային գործունեության մոնիթորինգի կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի N 365-Ն և 2012 թվականի մայիսի 11-ի N 166-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 180-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ կետերով․

«5.1. Ներդրումային ծրագիրը Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացվում հետևյալ ժամկետներում՝

1) Ընթացիկ տարվա ներդրումային ծրագրի դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը,

2) Գործող ներդրումային ծրագրի ընթացիկ տարվա հատվածում փոփոխությունների դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը։

5.2․ Առանձին դեպքերում ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 5.1-ին կետով սահմանված ժամկետներից տարբերվող ժամկետներ։

5.3. Սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացվող ներդրումային ծրագրերը ուսումնասիրության չեն ընդունվում:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

7 հուլիսի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան