Գլխավոր տեղեկություն
Համար
N 1241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանից հանել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի,» բառերը.

2) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) համար» բառերով․

3) 3-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

4) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների» բառերը փոխարինել «ծառայության» բառով․

5) որոշման N 2 հավելվածով հաստատված N 1 ձևի պայմանագրի նախաբանում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխա րինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2023 թվական: