ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) եկամուտներ՝ 4 994 840 400 (չորս միլիարդ ինը հարյուր իննսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
2) ծախսեր՝ 6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3) դեֆիցիտը՝ 1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր իննսունյոթ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:
(1-ին կետը փոփ. 26.04.23 N 4-Ն)
2. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2023 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.
1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը։
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 17 ) |
|
ԴԵՄ( 1 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
Ա․ Բերնեցյան |
Լ․ Թադևոսյան |
|
|
Ա․ Դեմիրխանյան |
Վ․ Մկրտչյան |
|
|
Կ․ Դավթյան |
Հ․ Մանուկյան |
|
|
Հ․ Խլոպուզյան |
Գ․ Հարությունյան |
|
|
Ք․Ալաբերքյան |
Ա․ Հարությունյան |
|
|
Գ․ Քալանթարյան |
Ն․ Հովհաննիսյան |
|
|
Ս․ Ղամբարյան |
Դ․ Խաչատրյան |
|
|
|
Է․ Մարգարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ՓԵԼԵՇՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 14 ք. Վանաձոր |
(հավելվածը լրաց., փոփ. 26.04.23 N 4-Ն, փոփ. 07.07.23 N 928-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2023, N 79-Ն | 23.12.2023, N 10-Ն | |
29.11.2023, N 78-Ն | 23.12.2023, N 10-Ն | |
29.11.2023, N 77-Ն | 23.12.2023, N 10-Ն | |
07.07.2023, N 928-Ն | 20.07.2023, N 10-Ն | |
26.04.2023, N 4-Ն | 14.05.2023, N 10-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|