Գլխավոր տեղեկություն
Համար
N 372
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.1999-01.03.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2014

040.0372.17.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 1998 թվականի N 372
քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, օտարերկրյա իրավաբանական անձանց ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 25.08.99 N 539)

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի երկրորդ մասի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը (կցվում է):

(1-ին կետը լրաց. 25.08.99 N 539)

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

(2-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված կտրոնների, որպես խիստ հաշվառման փաստաթղթեր, տպագրությունն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության միջոցով դրանց տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներին.

բ) 15-օրյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ հուշաթերթիկի ձևը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության միջոցով դրանք տրամադրել մաքսակետերին:

(3-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 17-ի N 372 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, օտարերկրյա իրավաբանական անձանց ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

(վերնագիրը լրաց. 25.08.99 N 539)

 

1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց (այսուհետև` օտարերկրյա անձ) կողմից Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ժամանակ այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը:

(1-ին կետը խմբ. 25.08.99 N 539)

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետև` հարկ վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու իրավունք վերապահվում է միայն այն դեպքում, եթե`

ա) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 100,000 դրամ.

բ) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում.

գ) մինչև Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել:

(2-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձնելու համար հիմք է հանդիսանում ապրանքի ձեռքբերումը հաստատող` սույն կարգով նախատեսված կտրոնը:

4. Կտրոններն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված (հարկ վճարողի հաշվառման համար ունեցող) հարկ վճարողները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ վճարողների) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում դիմում (ձև N 1), որի հիման վրա Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով հարկային մարմինները դիմումի ներկայացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են համապատասխան քանակով կտրոններ և վարում դրանց հաշվառումը:

5. Կտրոնները տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պատասխանատու անձանց կողմից լիազորված անձին` անձնագիր (կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ) ներկայացնելու դեպքում: Կտրոնների ստացումը հաստատվում է անդորրագրով (ձև N 2):

6. Հարկային տեսչության մարմինները համապատասխան գրանցման մատյանում (ձև N 3) նշում են կտրոնների հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես, տրամադրվող կտրոնների համարները, քանակը և ստանալու օրը:

7. Կտրոններ ձեռք բերած հարկ վճարողները վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 20 օրվա ընթացքում հարկային տեսչության մարմիններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած ձևով հաշվետվություն օգտագործված կտրոնների քանակի վերաբերյալ:

8. Սույն կարգի համաձայն ձեռք բերված կտրոնների օտարումը կամ փոխանցումն այլ անձանց արգելվում է:

9. Սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքերում`

ա) օտարերկրյա ֆիզիկական անձի ցանկությամբ և անձնագիր ներկայացնելու դեպքում նրան ապրանք մատակարարող հարկ վճարողը լրացնում է կտրոնը (ձև 4), որի ձախ մասը պահում է իր մոտ, իսկ աջ մասը տալիս օտարերկրյա ֆիզիկական անձին.

բ) օտարերկրյա իրավաբանական անձի պաշտոնատար անձի (վերջինիս կողմից լիազորված անձի) ցանկությամբ և անձնագիր ներկայացնելու դեպքում նրան ապրանք մատակարարող հարկ վճարողը դուրս է գրում հարկային հաշիվ:

Եթե սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված չափը լրանում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրվա ընթացքում մեկից ավելի անգամ ձեռք բերված ապրանքների արժեքի հանրագումարով, ապա սույն կետի առաջին պարբերությունում նախատեսված կարգով կտրոնը տրամադրվում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից տվյալ օրվա ընթացքում ձեռք բերված մյուս ապրանքների համար դուրս գրված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

Եթե օտարերկրյա քաղաքացուն սույն կետի առաջին կամ երկրորդ պարբերություններով նախատեսված կարգով տրվել է կտրոն, և կտրոն տալու օրվա ընթացքում օտարերկրյա տվյալ քաղաքացին նույն հարկ վճարողից ձեռք է բերում այլ ապրանքներ` սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված չափից ոչ ավելի արժողությամբ, ապա նախկինում տրված կտրոնը ներկայացնելու դեպքում օտարերկրյա տվյալ քաղաքացուն տրվում է նոր կտրոն, որտեղ լրացվում են ինչպես տվյալ պահին ձեռք բերվող, այնպես էլ նախկինում տրված կտրոնում ներառված ապրանքների վերաբերյալ տվյալները: Այդ դեպքում տվյալ հարկ վճարողի կողմից նախկինում տրված կտրոնի վրա կատարվում է «ոչնչացված է» նշումը և դրա երկու մասերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան մարմին:

(9-րդ կետը խմբ. 25.08.99 N 539)

10. Հայաստանի Հանրապետությունից ապրանքներն արտահանելիս այդ ապրանքների համար`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման իրավունքի վերապահման համար օտարերկրյա ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ է ներկայացնում`

անձնագիր,

սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան տրված կտրոնը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա իրավաբանական անձի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման իրավունքի վերապահման համար օտարերկրյա իրավաբանական անձը (վերջինիս կողմից լիազորված անձը) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ է ներկայացնում`

դիմում ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման մասին (ձև 7),

այդ ապրանքների արտահանման մաքսային հայտարարագիրը (պատճենը),

այդ ապրանքների ձեռքբերման ժամանակ սույն կարգի 9-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան դուրս գրված հարկային հաշիվը:

(10-րդ կետը խմբ. 25.08.99 N 539)

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են կտրոնում նշված ապրանքների առկայությունը և սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված պայմանը բավարարելու դեպքում կտրոնի վրա կատարում են համապատասխան գրառումներ և կնքում այն:

12. Անկախ սույն կարգի 2-րդ կետում նշված պայմաններն օտարերկրյա անձանց կողմից ներկայացվող ապրանքների բավարարելու հանգամանքից, օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձման ենթակա չեն, եթե արտահանվում են հետևյալ ապրանքները`

ա) սննդամթերք (հեղուկ կամ պինդ).

բ) ծխախոտի արտադրանք.

գ) դեղորայք.

դ) արվեստի գործեր.

ե) տրանսպորտային միջոցներ (բացառությամբ մարզական փոխադրամիջոցների):

(12-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

13. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան կնքված կտրոնը ներկայացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացին կարող է կտրոնում նշված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներից.

բ) Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման պահից հետո մեկ տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից:

(13-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

131. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն օտարերկրյա իրավաբանական անձի կողմից սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը և համապատասխան տեղեկանքը 3-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Նշված փաստաթղթերի և տեղեկանքի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեկամսյա ժամկետում օտարերկրյա իրավաբանական անձի դիմումի մեջ նշված բանկային հաշվին է փոխանցում ավելացված արժեքի հարկի վերադարձման ենթակա գումարը:

(13.1-ին կետը լրաց. 25.08.99 N 539)

14. Սույն կարգի 13-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներից ավելացված արժեքի հարկի գումարների ստացման դեպքում տվյալ բանկը`

ա) կարող է ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով գանձել վճար, որը պակասեցվում է օտարերկրյա տվյալ քաղաքացուն վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարներից.

բ) վարում է տվյալ գործառնական գրասենյակի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների գրանցամատյան (ձև N 5).

գ) յուրաքանչյուր ամսվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տվյալ գործառնական գրասենյակի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման հայտ (ձև N 6)` կցելով տվյալ ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակի կողմից ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման համար հիմք հանդիսացող կտրոնները և սույն կետի «բ» ենթակետին համապատասխան վարված գրանցամատյանը:

(14-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

15. Սույն կարգի 13-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան օտարերկրյա քաղաքացիների կողմից կտրոնները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվելու դեպքում և սույն կարգի 14-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան բանկերի գործառնական գրասենյակների կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 30 օրվա ընթացքում վերադարձնում է համապատասխան գումարը:

(15-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 15-րդ կետին համապատասխան գումարները վերադարձնելուց հետո համապատասխան կտրոններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

(16-րդ կետը փոփ. 25.08.99 N 539)

Ձև 1

 

ՀՀ ՀՏ ____________________ տարածքային հարկային տեսչության պետին
             (տարածքային հարկային տեսչության
                         անվանումը)


                             Գրանցման N ____________ առ __________ 199  թ.

Դ Ի Մ ՈՒ Մ

ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կտրոնների ձեռքբերման մասին

_____________________________________________________
                (ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)
_____________________________________________________
          (բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)

խնդրում ենք տրամադրել ________________________ կտրոն:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում
ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգի հետ ծանոթ ենք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ______________ _____________________
                                            (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _________________  _____________________
                                           (ստորագրությունը)                       (անունը, ազգանունը)

Կ. Տ.
 ____  _____________ 199  թ.

 

Ձև 2

 

ՀՀ ՀՏ _________________________ տարածքային հարկային տեսչություն
           (տարածքային հարկային տեսչության անվանումը)

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կտրոնների ստացման

 

Գրանցման N _______ առ _________ 199 թ. ____________________________________________________________
                                (ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն) ____________________________________________________________
                     (բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
Ստացվել է _____________ կտրոն

Կտրոնները բաց թողնող աշխատող _______________ ___________________
                                                   (ստորագրությունը)                   (անունը, ազգանունը)
Ստացավ _______________________________________________________
                                                   (պաշտոնը, անունը, ազգանունը) _____________________________________________________________

N __________ վստահագրով, առ ___  ______________ 199  թ.

Անձնագիր` ______ N ___________ տրված`_________________________

_____________________________________________________________

Ստացա ___  ______________ 199  թ. _____________________________
                                                                         (ստորագրություն)

ՀՀ ՀՏ ՏՀՏ                                           Ստացող կազմակերպության
  Կ.Տ.                                                                   Կ.Տ.

 

Ձև 3

 

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ

 

N/N
ը/կ

Ավելացված
արժեքի
հարկ
վճարողի
անվանումը

Հասցեն

Հարկ վճարողի
հաշվառման
համարը (ՀՎՀՀ)

Կտրոնների
ձեռքբերման
համար
ներկայացված
դիմումի
գրանցման
օրը և համարը

Տրամադրվող
կտրոնների
համարները

Կտրոնների
քանակը

Կտրոնների
ստացման
օրը

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

Կ Տ Ր Ո Ն  0 0 0 0 0

Ապրանքի
անվանումը

Գինը (դրամ)

Ապրանքի
քանակը

Ընդհանուր
արժեքը (դրամ)

այդ թվում`
ԱԱՀ (դրամ)

         
         
         
         
 Ընդամենը    

 

Օտարերկրյա քաղաքացու

Քաղաքացիությունը

Անձնագրի
համարը

Հասցեն

Ստորագրությունը

       

 

Կտրոնը լրացնող ավելացված արժեքի հարկ վճարողի

Անվանումը
(անունը)

ՀՎՀՀ

Հասցեն

     

 

 ____  __________ 199 թ.

Կ.Տ.                            ՀՀ ՏՀՏ                         
                                   Կ.Տ.

 

 

Ձև 4

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

Կ Տ Ր Ո Ն  0 0 0 0 0

Ապրանքի
անվանումը

Գինը (դրամ)

Ապրանքի
քանակը

Ընդհանուր
արժեքը (դրամ)

այդ թվում`
ԱԱՀ (դրամ)

         
         
         
         
 Ընդամենը    

 

Օտարերկրյա քաղաքացու

Քաղաքացիությունը

Անձնագրի
համարը

Հասցեն

Ստորագրությունը

       

 

Կտրոնը լրացնող ավելացված արժեքի հարկ վճարողի

Անվանումը
(անունը)

ՀՎՀՀ

Հասցեն

     

 ____  __________ 199 թ.

Կ.Տ.                            ՀՀ ՏՀՏ                         
                                     Կ.Տ.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Արտահանվել է

Ամսաթիվը

Ընդհանուր արժեքը
(դրամ)

ԱԱՀ (դրամ)

     

 

__________   ____________________________
    (ամսաթիվը)                               (ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

Ձև 5

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

_________________________ բանկի N _____ գործառնական գրասենյակի
        (բանկի անվանումը)

կողմից օտարերկրյա քաղաքացիներին 199_ թվականի ______________ ամսվա

ընթացքում վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարների կտրոնների

 

N/N
ը/կ
ԿՏՐՈՆԻ ՀԱՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

Ընդամենը

 

 

 

ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ____________ ____________________
                                            (ստորագրությունը)                   (անունը, ազգանունը)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _______________ ____________________
                                 (ստորագրությունը)                         (անունը, ազգանունը)
 ____  ____________ 199  թ.

     Կ.Տ.

.

 

Ձև 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 25.08.99 N 539)

 

_____________________________________________________
                                       (բանկի լրիվ անվանումը, հասցեն) _____________________________________________________
                                      (ՀՎՀՀ-ն, պետական գրանցման համարը)

Խնդրում է փոխհատուցել 199 ___ թվականի ___________________ ամսվա ընթացքում բանկի N _______ գործառնական գրասենյակի կողմից օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները` _______________________________________________ դրամ
                                    (թվերով)

_______________________________________________ դրամ:
                                   (բառերով)

Ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակի կողմից ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման հիմք հանդիսացող կտրոնները ( ______ թերթ) և դրանց գրանցամատյանը կցվում են:

ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ __________ ____________________
                                          (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ______________ ___________________
                                 (ստորագրությունը)                         (անունը, ազգանունը)

____ ____________ 199 թ.

      Կ.Տ.

 

(ձևը փոփ. 25.08.99 N 539)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 25.08.99 N 539)