Basic information
Number
թիվ 178
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.01.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
22.12.2020
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
22.12.2020
Effective date
27.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


22 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 178

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՊԱԼԱՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Դելռուս» փակ բաժնետիրական ընկերության և «Դելռուս ՂՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» թիվ 165 որոշումը բողոքարկելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության դատարանի բողոքարկման պալատի 2020 թվականի նոյեմբերի 6-ի որոշման և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 111-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգի» 44-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» թիվ 165 որոշման 2-8-րդ կետերը:

2. Վերսկսել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին թիվ 22-2018/Д-01 գործի քննությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: