600.0216.30.06.23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2023 թվականի |
N 216-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 20-ի «Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 150-Ն որոշման հավելվածի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող–Երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևի՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի էներգաարտադրող հանդիսացող մասնակիցների տեղակայանքների գումարային) դրվածքային հզորությունը կազմում է _________ կՎտ:».
2) 5-րդ կետում «չափով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը» բառերը.
3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. ԻԷԱ-ի կողմից՝ Պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ Պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, ԻԷԱ-ին ներկայացվող՝ Պայմանագրի N 1 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները: ԻԷԱ-ի կողմից ինքնավար խումբ ստեղծելու դեպքում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացնում է Պայմանագրի N 2 հավելվածը: Ինքնավար խմբում նոր մասնակից ընդգրկվելու կամ խմբից մասնակից հանվելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխությունները կամ ԷՄԱ կանոնների համաձայն՝ Ինքնավար խմբից մասնակցի հանված համարվելն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացվող՝ Պայմանագրի N 2 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները:».
4) 14-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ԷՄԱ կանոնների համաձայն՝ բաշխման ծառայության վճար չի գանձվում» բառերը.
բ. 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում «միկրոէներգաարտադրողի» բառը փոխարինել «ՄԷԱ կայանի կամ Որակավորված սպառողի» բառերով.
5) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում՝
1) ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 1 հավելվածը,
2) Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 2 հավելվածը:».
6) 9-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ինքնավար էներգաարտադրող` |
Երաշխավորված մատակարար` |
Բնակության (գտնվելու) վայրը |
Գտնվելու վայրը |
Բանկային հաշվեհամար |
Բանկային հաշվեհամար |
Հարկ վճարողի հաշվառման համար |
Հարկ վճարողի հաշվառման համար |
Հեռախոսահամար |
Հեռախոսահամար |
Էլեկտրոնային փոստ |
Էլեկտրոնային փոստ |
Պաշտոն (իրավաբանական անձի դեպքում) |
Պաշտոն |
______________________________ |
______________________________ |
Կ.Տ. |
|
7) 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲաղրամՅԱՆ |
30 հունիսի 2023 թ. ք. Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 30-ի N 216-Ն որոշման |
«Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 20-ի N 150-Ն որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևի |
ԱԿՏ
ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար էներգաարտադրող ________________________________________________________________________
Երաշխավորված մատակարար ________________________________________________________________________
Հաշվարկային ամիսը՝ __________ 20___ թ.
ԻԷԱ-ի արտա-դրության կետում Հաշվառման քարտի համարը |
ԻԷԱ-ի սպառման կետում Հաշվառման քարտի համարը |
Հաշվարկային ամսվա սկզբի դրությամբ կուտակված ավելցուկային արտադրանք, կՎտժ |
Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ |
Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարի կողմից ԻԷԱ-ին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ |
Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ |
Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի մատա-կարարած ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ |
Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ ԻԷԱ-ի մատա-կարարած ընդամենը ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ |
Հաշվարկային ամսում Բաշխողին վճարման ենթակա՝ բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է ԻԷԱ-ի արտա-դրության կամ սպառման այն կետերի համար, որոնց մատուցվել է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն) |
Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի էլեկտրա-տեղակայանքի արտադրանքը, կՎտժ |
ԻԷԱ-ի տեղա-կայանքների դրվածքային հզորությունը, կՎտ | |||
ցերեկ |
գիշեր |
ցերեկ |
գիշեր |
ցերեկ |
գիշեր | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ընդամենը |
1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:
2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին ներկայացվում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Հիմքը՝ ______________________________________________________________________________________________
Ինքնավար էներգաարտադրող` |
Երաշխավորված մատակարար` |
______________________________ |
______________________________ |
_____ ____________ 20 ___ թվական |
_____ ____________ 20 ___ թվական |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 20-ի N 150-Ն որոշմամբ սահմանված պայմանագրի օրինակելի ձևի |
ԱԿՏ
ԻՆՔՆԱՎԱՐ ԽՈՒՄԲԸ ՍՏԵՂԾՈՂ ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող ________________________________________________
Երաշխավորված մատակարար _________________________________________________________________________
Հաշվարկային ամիսը՝ __________ 20___ թ.
Ինքնավար խմբի մասնակցի Հաշվառման քարտի համարը |
Ինքնավար խմբի մասնակցի կարգա-վիճակը (Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ, ԻԷԱ, Սպառող) |
Հաշվարկային ամսվա սկզբի դրությամբ կուտակված՝ ԻԷԱ-ի ավելցուկային արտադրանքը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում՝ 0) |
Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է ԻԷԱ համար) |
Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատակարարի կողմից Ինքնավար խմբի մասնակցին մատա-կարարված էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ |
Հաշվարկային ամսում Երաշխա-վորված մատա-կարարին վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ |
Հաշվարկային ամսում Ինքնավար խմբի մատա-կարարած ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում՝ 0) |
Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ Ինքնավար խմբի մատա-կարարած ընդամենը ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի համար, մյուս դեպքերում՝ 0) |
Հաշվարկային ամսում Բաշխողին վճարման ենթակա՝ Ինքնավար խմբում բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակը, կՎտժ (լրացվում է խմբի այն մասնակիցների համար, ում սպառման կետում մատուցվել է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն) |
Հաշվարկային ամսում ԻԷԱ-ի էլեկտրա-տեղակայանքի արտադրանքը, կՎտժ (լրացվում է Ինքնավար խմբի ԻԷԱ-ների համար, մյուս դեպքերում` 0) |
Ինքնավար խմբի մասնակիցների տեղակա-յանքների դրվածքային հզորությունը, կՎտ | |||
ցերեկ |
գիշեր |
ցերեկ |
գիշեր |
ցերեկ |
գիշեր | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ընդամենը |
1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:
2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ներկայացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին՝ մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող |
Երաշխավորված մատակարար | |
________________________________________________ |
_______________________________ | |
_____ ____________ 20 ___ թվական |
_____ ____________ 20 ___ թվական | |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|