ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ա» կետում, 9-րդ հոդվածի վերնագրում, 1-ին մասում, 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերում «վճիռների և որոշումների» բառերը փոխարինել «դատական ակտերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և տնտեսական» բառը:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում «դատական կատարածուների» բառերը փոխարինել «հարկադիր կատարողների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-282-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|