ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2023 թ. |
թիվ 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 49-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 74-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 10-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 74-Ն որոշման |
ՁԵՎ 29-ԳՏՀ (ամսական) |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ
20 թ. ________ (ամիս)
Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Չափման միավորը |
Հաշվետու ամիս |
Ա |
Բ |
Գ |
1 |
Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածություն, ընդամենը |
100 |
հեկտար |
|
Արտադրվել է՝ հացահատիկ և հատիկաընդեղեն |
105 |
ցենտներ |
|
կարտոֆիլ |
110 |
-‘’- |
|
բանջարանոցային մշակաբույսեր |
115 |
-‘’- |
|
բոստանային մշակաբույսեր |
120 |
-‘’- |
|
պտուղ և հատապտուղ |
125 |
-‘’- |
|
խաղող |
130 |
-‘’- |
|
սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) |
135 |
-‘’- |
|
ծաղիկ |
140 |
հատ |
|
կերի արմատապտուղներ |
145 |
ցենտներ |
|
եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար |
150 |
-‘’- |
|
ծխախոտ (հաշվարկային՝ չոր քաշով) |
155 |
-‘’- |
|
շաքարի ճակնդեղ |
160 |
-‘’- |
|
Կուտակվել է՝ բազմամյա խոտ (ցանովի և բնական) |
165 |
-‘’- |
|
միամյա խոտ |
170 |
-‘’- |
|
ծղոտ |
175 |
-‘’- |
|
Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ |
180 |
-‘’- |
|
Ցանվել է աշնանացան, ընդամենը, որից՝ |
185 |
հեկտար |
|
հացահատիկային մշակաբույսեր |
185.1 |
հեկտար |
|
կերային մշակաբույսեր |
185.2 |
հեկտար |
|
բանջարանոցային մշակաբույսեր, դրանից՝ |
185.3 |
հեկտար |
|
սխտոր |
185.3.1 |
հեկտար |
Ղեկավար՝ |
_______________________ |
|
____________________ |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
Լրացնող (լիազորված անձ)՝ |
_______________________ |
|
_____________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
«__ _» ____ ____20___թ. »: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 10-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 74-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքային տարածությունները) ներառում են միայն տվյալ համայնքի անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններին (անկախ նրանից, թե տնտեսություն վարողը տվյալ համայնքի մշտական բնակիչ է, թե` ոչ) վերաբերող ամփոփ տվյալներ:
6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:
1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:
2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):
4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ և այլն:
7. Բազմամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:
8. Միամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:
9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):
10. «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:
11. Ծղոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդն այս ցուցանիշում չի ներառվում:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը:
13. Հաշվետվության «Արտադրվել է» մասում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը): Ծխախոտի համախառն բերքը լրացվում է հաշվարկային՝ չոր քաշով:
14. Հաշվետվության «Կուտակվել է» մասում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:
15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:
16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և բանջարանոցային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Մյուս տողերում՝ ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում՝ հաջորդ տարվա բերքի տակ աշնանը ցանված տվյալ մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|