Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-277-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1330
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածում` 

 

1) 1-ին կետի առաջին պարբերությունը «սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով.

2) երկրորդ պարբերությունից հանել «, իսկ հակասության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի նորմերը» բառերը: 

 

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«2. Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:»: 

 

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 7. Դատավարության լեզուն

 

1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:»: 

 

Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «նիստում» բառից հետո լրացնել «, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ» բառերով: 

 

Հոդված 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 13. Քաղաքացիական գործերով դատական ակտերը

 

Դատարանը քաղաքացիական գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ և արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր):»: 

 

Հոդված 6. Օրենսգրքի 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 2.

 

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ 

 

Հոդված 15. Առարկայական ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին

 

1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին, բացառությամբ քաղաքացիական դատարանների քննությանն ընդդատյա գործերի:

2. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանները: 

 

Հոդված 16. Առարկայական ընդդատությունը քաղաքացիական դատարանին

 

1. Քաղաքացիական դատարանին ընդդատյա են հետևյալ գործերը.

1) սնանկության գործերը.

2) նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործերը, բացառությամբ վճարման կարգադրություն արձակելու դիմումի քննության գործերի.

3) գործարքների անվավերության, լուծման և փոփոխման վերաբերյալ վեճերը.

4) մտավոր սեփականության իրավահարաբերություններում ծագող վեճերը.

5) իրավաբանական անձի և նրա մասնակցի, իրավաբանական անձի մասնակիցների, իրավաբանական անձի կամ նրա մասնակցի և իրավաբանական անձի պաշտոնատար անձի (անձանց) միջև ծագող վեճերը (կորպորատիվ վեճեր).

6) պատվի, արժանապատվության, գործարար համբավի հետ կապված գործերը.

7) ըստ ներկայացնողի կամ օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու հետ կապված գործերը: 

 

Հոդված 17. Միմյանց հետ կապված մի քանի պահանջների առարկայական ընդդատությունը

 

Միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճերը, եթե այդ պահանջներն ընդդատյա են տարբեր դատարանների, ապա բոլոր պահանջներն ընդդատյա են քաղաքացիական դատարանին: 

 

Հոդված 18. Վեճի հանձնումը արբիտրաժային տրիբունալի լուծմանը

 

Դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:»: 

 

Հոդված 7. Օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 19. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

 

1. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

2. Քաղաքացիական դատարանում քաղաքացիական գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

3. Քաղաքացիական դատարանում սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

4. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

5. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի (այսուհետ` վճռաբեկ դատարան) քաղաքացիական և վարչական պալատը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով:

7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի կազմով:

8. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:

9. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

10. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:

11. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը ու կցվում է գործին։

12. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:

13. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց։»: 

 

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 20-րդ հոդվածը: 

 

Հոդված 9. Օրենսգրքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 4.

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ»: 

 

Հոդված 10. Օրենսգրքի 21-24-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 21. Դատավորի ինքնաբացարկը

 

1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:

2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը: 

 

Հոդված 22. Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու կարգը

 

1. Սույն օրենսգրքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:

2. Դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը ներկայացվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:

3. Նույն հիմքով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն կրկին ներկայացնել չի թույլատրվում։ 

 

Հոդված 23. Ինքնաբացարկի միջնորդության լուծման կարգը

 

1. Ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի, քան երեք օրով։

2. Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում:

3. Հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին:

 

Հոդված 24. Ինքնաբացարկի հետևանքները

 

1. Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է նույն դատարանի մեկ այլ դատավորով:

2. Ինքնաբացարկի արդյունքում փոխարինված դատավորը կամ նորացված դատական կազմը գործի քննությունն իրականացնում է սկզբից։»: 

 

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 25-րդ և 26-րդ հոդվածները: 

 

Հոդված 12. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«1. Եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:»: 

 

Հոդված 13. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Դատախազը պետության գույքային շահերի պաշտպանության հայց է հարուցում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:»: 

 

Հոդված 14. Օրենսգրքի 40-րդ և 41-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 40. Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում
 

1. Առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն:

2. Վճռաբեկ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ փաստաբանը: 

 

Հոդված 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը և հաստատումը

 

1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

2. Կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ՝ կազմակերպության կնիքի դրոշմամբ։

3. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:

4. Օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:»: 

 

Հոդված 15. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«2. Օրինական ներկայացուցիչները և ի պաշտոնե ներկայացուցչություն իրականացնող անձինք կարող են դատարանում գործը վարելը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի:»: 

 

Հոդված 16. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«2. Դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև վկայի անունը, հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է վկա կանչել իր նախաձեռնությամբ:»: 

 

Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 441 -րդ հոդվածով. 

 

«Հոդված 441. Որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը

 

1. Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝

1) ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.

2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.

3) դատավորները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.

4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

2. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`

1) ամուսինները կամ նրանց հետ արյունակցական` մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` միմյանց դեմ ցուցմունք տալու դեպքում: Սույն օրենքի իմաստով, անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ գործի փաստական հանգամանքներին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:»: 

 

Հոդված 18. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով.»: 

 

Հոդված 19. Օրենսգրքի 48-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 48. Ապացուցման պարտականությունը և ապացուցման առարկան

 

1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):

4. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

5. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:

6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

7. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:

8. Դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար։»: 

 

Հոդված 20. Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 51. Ապացույցների թույլատրելիությունը և վերաբերելիությունը
 

1. Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

2. Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:»: 

 

Հոդված 21. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«1. Հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն:

2. Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:»: 

 

Հոդված 22. Օրենսգրքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 -րդ կետով. 

 

«11 . Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, և ապացույցի ներկայացմամբ:»: 

 

Հոդված 23. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 56. Իրեղեն ապացույցները

 

Իրեղեն ապացույցներ են այլ առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:»: 

 

Հոդված 24. Օրենսգրքի 60-րդ հոդվածում` 

 

1) 2-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը» բառերով.

2) 5-րդ կետը «որոշում» բառից հետո լրացնել «, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձաքննության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Փորձագետի միջոցով իրականացվող ապացուցման նկատմամբ կիրառվում են վկայի միջոցով իրականացվող ապացուցման կանոնները:»: 

 

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 611 -րդ հոդվածով. 

 

«Հոդված 611. Փորձաքննության անցկացման կարգը

 

1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ` որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները:

2. Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ: Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում` տալու միասնական եզրակացություն: Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն:

3. Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ և նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը:

4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված փորձաքննության բնույթից և հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից:

5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը: Փորձագետը պարտավոր է անհապաղ ստուգել հանձնարարված փորձաքննությունը իր մասնագիտական ոլորտին պատկանելու փաստը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը: Նշված փաստի կամ հնարավորության բացակայության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող վերահանձնարարել այլ անձի: Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիս օգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի օժանդակ գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել նրա անունը և նրա իրականացրած աշխատանքի ծավալը:

6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:»: 

 

Հոդված 26. Օրենսգրքի 62-րդ հոդվածում` 

 

1) 3-5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:

4. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

5. Եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում են նաև դատարանի պատճառաբանությունները` նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ նրա անհամաձայնության վերաբերյալ:»: 

 

Հոդված 27. Օրենսգրքի 63-րդ հոդվածում` 

 

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել:».

2) 4-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: 

 

Հոդված 28. Օրենսգրքի 64-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 64. Գործին մասնակցող անձանց ցուցմունքները».

 

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Գործին մասնակցող անձն իրավունք ունի միջնորդելու, որ գործին մասնակցող մյուս անձը ցուցմունք տա գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Դատարանը, բավարարելով միջնորդությունը, կարող է հանձնարարել գործին մասնակցող համապատասխան անձին տալ ցուցմունքներ գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Գործին մասնակցող անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:»: 

 

Հոդված 29. Օրենսգրքի 67-րդ հոդվածում` 

 

1) 3-րդ կետի «դատարանին» բառից հետո հանել «բացատրություններ կամ» բառերը.

2) 3-րդ կետի «մասնակցելիս» բառից հետո հանել «բացատրություններ և» բառերը: 

 

Հոդված 30. Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 68. Դատական ծախսերի կազմը

 

Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:»: 

 

Հոդված 31. Օրենսգրքի երկրորդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

 

ԱՌԱՋԻՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ

 

ՎԱՐՈՒՅԹՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ»: 

 

Հոդված 32. Օրենսգրքի 12-րդ գլուխը «ընդդատությունը» բառից առաջ լրացնել «տարածքային» բառով: 

 

Հոդված 33. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 81-րդ հոդվածը: 

 

Հոդված 34. Օրենսգրքի 84-րդ հոդվածում «համաձայնությամբ» բառը փոխարինել «գրավոր համաձայնությամբ` մինչև դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը» բառերով: 

 

Հոդված 35. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ ենթակետը: 

 

Հոդված 36. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան`» բառերը: 

 

Հոդված 37. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան`» բառերը: 

 

Հոդված 38. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«1. Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95 հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:»: 

 

Հոդված 39. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 95. Հայցադիմումի պատասխանը և այն ներկայացնելու կարգը

 

1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:

2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.

2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).

3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.

ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,

բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,

գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:

3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`

1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.

2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:

4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:

5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:»: 

 

Հոդված 40. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետը: 

 

Հոդված 41. Օրենսգրքի 104-րդ հոդվածում` 

 

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատարանի որոշման մեջ պետք է լուծվի գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու հարցը:».

2) 32 -րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ կետից հանել «, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան`» բառերը.

4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի դիմելու դատարան` գործով վարույթը վերսկսելու համար:»: 

 

Հոդված 42. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«2. Եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:»: 

 

Հոդված 43. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«2. Սույն օրենսգրքի 106 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում գործի վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո:»: 

 

Հոդված 44. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան`» բառերը, իսկ նույն կետի «հայցվորի» բառը փոխարինել «գործին մասնակցող անձանց» բառերով: 

 

Հոդված 45. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.»: 

 

Հոդված 46. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«3. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:»: 

 

Հոդված 47. Օրենսգրքի 111-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 111. Դատավարական գործողությունների կատարման ժամկետը

 

1. Գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:

2. Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:

3. Սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով դատավարական գործողությունների կատարման համար հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում դատարանը պետք է դատավարական գործողություններն իրականացնի այդ ժամկետում:»:

 

Հոդված 48. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1111 -րդ հոդվածով.

 

«Հոդված 1111. Գործը դատաքննության նախապատրաստելու կանոնների կիրառումն ընդհանուր իրավասության դատարանում

 

Ընդհանուր իրավասության դատարանը, ելնելով գործի բարդությունից, կարող է կիրառել քաղաքացիական դատարանում գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները:»: 

 

Հոդված 49. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետը «պատասխանողի» բառից հետո լրացնել «կամ հայցվորի» բառերով: 

 

Հոդված 50. Օրենսգրքի 122-րդ հոդվածում` 

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

 

«Հոդված 122. Ապացույցների հետազոտման անմիջականությունը».

 

2) «բացատրությունները» բառը փոխարինել «ցուցմունքները» բառով: 

 

Հոդված 51. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ կետը: 

 

Հոդված 52. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Հոդված 140. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

3. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

4. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:»: 

 

Հոդված 53. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1401 -րդ հոդվածով. 

 

«Հոդված 1401. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի բողոքարկումը

 

1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

2. Ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:»: 

 

Հոդված 54. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»: 

 

Հոդված 55. Օրենսգրքի 144-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 -րդ կետով.

«11 . Այն որոշումները, որոնք սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձևով:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, կայացվում են առանց առանձին ակտի ձևով այն ձևակերպելու: Այդ որոշումը հրապարակվում է բանավոր և ներառվում դատական նիստի արձանագրության մեջ:»: 

 

Հոդված 56. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, տնտեսական» բառը: 

 

Հոդված 57. Օրենսգիրքը 149-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ ենթաբաժնով. 

 

«ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

 

ՎԱՐՈՒՅԹԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ 221.

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

«Հոդված 1491. Քաղաքացիական դատարանը

 

Քաղաքացիական դատարանը քննում է սույն օրենսգրքի 16 հոդվածով նախատեսված գործերը:

 

«Հոդված 1492. Գործերի քննության կարգը քաղաքացիական դատարանում

 

Քաղաքացիական դատարանում գործը քննվում է ընդհանուր իրավասության դատարաններում գործի քննության կանոններով, սույն գլխով նախատեսված՝ գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնների պահպանմամբ:

 

«Հոդված 1493. Քաղաքացիական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Քաղաքացիական դատարանի՝ սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

3. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:

4. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: 

 

«Հոդված 1494. Քաղաքացիական դատարանի դատական ակտերի բողոքարկումը

 

1. Քաղաքացիական դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

2. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում: 

 

Գ Լ ՈՒ Խ 222.

 

 ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ 

 

«Հոդված 1495. Գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ որոշումը

 

Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն: 

 

«Հոդված 1496. Գործը դատաքննության նախապատրաստելու ժամկետը

 

Գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում: 

 

«Հոդված 1497. Հայցի հիմքը և առարկան լրացնելու իրավունքը

 

1. Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:

2. Պատասխանողը հայցադիմումի լրացումը ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը սույն օրենսգրքի 95 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում: 

 

«Հոդված 1498. Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները

 

1. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

2. Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝

1) պարզում է հայցի առարկան ու հիմքը.

2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.

3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.

4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.

5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.

6) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.

7) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.

8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.

9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.

10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

3. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն օրենսգրքի 22 գլխով սահմանված կարգով: 

 

«Հոդված 1499. Գործը դատաքննության նշանակելը

 

1. Դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:

2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:»: 

 

Հոդված 58. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 24-26-րդ գլուխները: 

 

Հոդված 59. Օրենսգրքի 1631 -րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան» բառերը փոխարինել «քաղաքացիական դատարան» բառերով: 

 

Հոդված 60. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով: 

 

Հոդված 61. Օրենսգրքի 1731 -րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով: 

 

Հոդված 62. Օրենսգրքի 174-րդ հոդվածի առաջին պարբերությունում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով: 

 

Հոդված 63. Օրենսգրքի 1733 -րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:»: 

 

Հոդված 64. Օրենսգրքի 178-րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով: 

 

Հոդված 65. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ կետում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով: 

 

Հոդված 66. Օրենսգրքի 186-րդ հոդվածում «քաղաքացիական գործեր քննող դատարան» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության դատարան» բառերով: 

 

Հոդված 67. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:»: 

 

Հոդված 68. Օրենսգրքի 194-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«Ըստ ներկայացնողի կամ օրդերային արժեթուղթը (այսուհետ` արժեթուղթ) կորցրած անձը կարող է, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան դիմում ներկայացնել քաղաքացիական դատարան` կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:»: 

 

Հոդված 69. Օրենսգրքի 195-րդ հոդվածի վերնագիրը «գործի» բառից հետո լրացնել «տարածքային» բառով: 

 

Հոդված 70. Օրենսգրքի 36-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 36.

 

 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ»: 

 

Հոդված 71. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 -րդ բաժնով. 

 

«ԵՐՐՈՐԴ1  ԲԱԺԻՆ 

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ 

 

Հոդված 2049. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

 

1. Դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայում է համապատասխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը` գործին մասնակցող անձանց դիմումների հիման վրա:

2. Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: 

 

Հոդված 20410. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ժամկետը

 

1. Նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

2. Նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: 

 

Հոդված 20411. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

 

1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) դիմողն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ

4) այն դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար: 

 

Հոդված 20412. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու դիմումը

 

Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է պարունակի`

1) դիմողի անունը, ազգանունը (անվանումը).

2) այն դատարանի անվանումը, որին դիմումը հասցեագրվում է.

3) դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, որը ենթակա է վերանայման.

4) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երևան եկած հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար.

5) դիմումով ներկայացվող պահանջը.

6) դիմումի պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը.

7) վերանայվող դատական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը.

8) դիմումին կցվող փաստաթղթերի (ապացույցների) ցանկը: 

 

Հոդված 20413. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

 

1. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:

2. Դատավորը պարտավոր է հարուցել նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ, եթե դիմումը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին:

3. Դատավորը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, դիմումը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ դիմումը վերադարձնելու մասին:

4. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:

5. Դատավորը նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու պահից հնգօրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկում է դիմում ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով դիմումի քննության ժամանակը և վայրը:

6. Դատարանը պարտավոր է դիմումը քննել ողջամիտ ժամկետում: 

 

Հոդված 20414. Դիմումը վերադարձնելը

 

1. Դատավորը վերադարձնում է դիմումը, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 20412  հոդվածով նախատեսված դիմումի բովանդակությանն առաջադրվող պահանջները.

2) դիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

4) մինչև նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.

5) դիմում ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 20410  հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը, և բացակայում է այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ միջնորդության ներկայացման պարագայում դատարանը չի բավարարել միջնորդությունը.

6) դիմում ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 20410  հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետը:

2. Դիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է դիմում ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց:

3. Դիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը դիմում ներկայացրած անձի կամ գործին մասնակցող անձի կողմից ստանալու պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: 

 

Հոդված 20415. Դիմումի և կից փաստաթղթերի (ապացույցների) պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

1. Դատարանը նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու պահից հինգ օրվա ընթացքում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) պատշաճ ձևով ուղարկում է գործին մասնակցող անձանց:

2. Այն դեպքում, երբ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը (ապացույցները), դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները: 

 

Հոդված 20416. Դիմումի պատասխանը

 

1. Գործին մասնակցող անձինք դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, դատարան են ներկայացնում դիմումի վերաբերյալ պատասխանը:

2. Պատասխանում նշվում են`

1) դատարանի անվանումը.

2) պատասխան ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը) և դատավարական կարգավիճակը.

3) դիմումի վերաբերյալ առարկությունները և դրանց հիմնավորումները.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը:

Պատասխանում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները:

3. Պատասխանն ստորագրում է այն ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու` նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը: 

 

Հոդված 20417. Դիմումի քննության կարգը

 

1. Դատարանը դատական նիստում լսում է նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ դիմում ներկայացրած անձի հիմնավորումները և պահանջը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դիրքորոշումը դատական ակտի վերանայման կապակցությամբ:

2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցված դիմողի կամ գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: 

 

Հոդված 20418. Դիմումի քննության արդյունքում կայացված որոշումները

 

1. Դիմումի քննության արդյունքում դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 20411  հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայությունը, որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման մասին: Դատարանը, գտնելով, որ դատական ակտը ենթակա է վերանայման միայն որոշակի մասով, որոշում է կայացնում դատական ակտի համապատասխան մասի վերանայման վերաբերյալ:

2. Սույն օրենսգրքի 20411  հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում դիմումը մերժելու մասին:

3. Սույն հոդվածով նախատեսված որոշումները կայացման պահից հնգօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում են դիմում ներկայացրած անձին ու գործին մասնակցող անձանց և նրանց կողմից ստանալու պահից տասնօրյա ժամկետում կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան: 

 

Հոդված 20419. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննության կարգը

 

Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունն իրականացվում է առաջին ատյանի դատարանում գործերի քննության կարգով:»: 

 

Հոդված 72. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32 -րդ բաժնով. 

 

«ԵՐՐՈՐԴ2  ԲԱԺԻՆ

 

ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ 

 

Հոդված 20420. Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը

 

1. Նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման համար հիմք են`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման հանգամանքը:

2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը: 

 

Հոդված 20421. Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար դիմելը

 

Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են գործին մասնակցող անձանց դիմումների հիման վրա: 

 

Հոդված 20422. Դիմում ներկայացնելու ժամկետը

 

1. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմումները կարող են բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

2. Սույն օրենսգրքի 20420  հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն օրենսգրքի 20420  հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից: 

 

Հոդված 20423. Դիմում ներկայացնելու կարգը 

 

1. Դիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 20426  հոդվածով սահմանված կարգով իրավասու դատարան:

2. Դիմումին կցվում են նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաև լրացուցիչ այլ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել: Դիմումին կցվում է նաև դատական ակտի վերանայման հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցը:

3. Դիմումը ներկայացնող անձը դրա պատճենը նոր հանգամանքը հաստատող ապացույցի (ապացույցների) պատճենի (պատճենների) հետ պատշաճ ձևով ուղարկում է գործին մասնակցող անձանց: 

 

Հոդված 20424. Դիմումի բովանդակությունը 

 

Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է պարունակի`

1) այն դատարանի անվանումը, որին դիմումը հասցեագրվում է.

2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր հանգամանքի շարադրանքը.

4) դիմումով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր հանգամանքի.

5) դիմողի անունը, ազգանունը (անվանումը).

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը: 

 

Հոդված 20425. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը 

 

1. Դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, համապատասխան դատարանը որոշում է կայացնում դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին: Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

2. Դատական ակտի վերանայման վերաբերյալ դիմումը կարող է մերժվել, եթե`

1) դիմումում նշված դատական ակտը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է դիմումը.

2) դիմումը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և դիմողը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.

3) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և դատարանը լրացուցիչ պարզել է, որ այդպիսի հանգամանք չկա: 

 

Հոդված 20426. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու իրավասություն ունեցող դատարանը

 

Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու իրավասություն ունի համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը: 

 

Հոդված 20427. Դատական ակտերի վերանայման ժամկետները

 

Նոր հանգամանքներով դատական ակտը ենթակա է վերանայման` համապատասխան դատարանի կողմից վերանայման վարույթ հարուցելու օրվանից մեկամսյա ժամկետում: 

 

Հոդված 20428. Վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները

 

Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է`

1) նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, դիմումը` առանց բավարարման.

2) փոփոխել դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով.

3) գործը կարճել ամբողջությամբ կամ մի մասով: 

 

Հոդված 20429. Վերանայման կանոնները

 

Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելու համար գործը քննության նախապատրաստելու, վերանայելու, դրա արդյունքում դատական ակտ կայացնելու, դրա պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու, դատական ակտն ուժի մեջ մտնելու և դա բողոքարկելու նկատմամբ գործում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:»: 

Ներմուծեք նկարագրությունը_21506(72-րդ հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր 09.09.2008 ՍԴՈ-758 որոշմամբ)

 

Հոդված 73. Օրենսգրքի 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

 

ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 

 

Հոդված 205. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

 

1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք.

2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում.

3) գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները: 

 

Հոդված 206. Վերաքննիչ բողոքներով գործերը քննող դատարանը

 

Վերաքննիչ բողոքներով գործերը քննում է վերաքննիչ քաղաքացիական դատարանը: 

 

Հոդված 207. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

2. Դատարանի` սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:

3. Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

5. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

6. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

7. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: 

 

Հոդված 208. Վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները

 

1. Եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում:

2. Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:

3. Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: 

 

Հոդված 209. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը

 

1. Վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

2. Առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ դրա անհնարինության դեպքում ողջամիտ սեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան: 

 

Հոդված 210. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը

 

1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա.

5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները.

6) բողոք բերող անձի պահանջը.

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Եթե առաջին ատյանի դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:

3. Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

5. Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում: 

 

Հոդված 211. Վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: 

 

Հոդված 212. Վերաքննիչ բողոքի պատասխանը

 

1. Գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.

2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:

3. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու ապացույցները:

4. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել: 

 

Հոդված 213. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը

 

1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.

6) գործին մասնակցող անձանց միջև առկա է վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, և նման համաձայնություն կնքած մյուս կողմը չի համաձայնվել գործը վերաքննիչ դատարանում քննելու վերաբերյալ:

2. Վերաքննիչ դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

5. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` սկզբնական ներկայացնելու օրը: 

 

Հոդված 214. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը

 

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:

3. Որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց: 

 

Հոդված 215. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը

 

1. Վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչև վերաքննիչ դատարանը սկսի գործի քննությունը:

2. Եթե վերաքննիչ բողոքն ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:

3. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ: 

 

Հոդված 216. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում

 

1. Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում:

2. Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:

3. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում գործը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: 

 

Հոդված 217. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում

 

1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահում է դատական նիստը: Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա:

2. Վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնով այլ կանոններ նախատեսված չեն:

3. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ դատարանի դատական կազմի դատավորները ծանոթանում են վերաքննիչ բողոքին և գործի նյութերին:

4. Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում զեկուցող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի և վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մասնակցող անձանց: 

 

Հոդված 218. Գործին մասնակցող անձանց մասնակցությունը վերաքննիչ դատարանում գործի քննությանը

 

1. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին:

2. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: 

 

Հոդված 219. Վերաքննության սահմանները

 

1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

2. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության: 

 

Հոդված 220. Վերաքննիչ դատարանի որոշումը

 

1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:

2. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվն ու դատարանի կազմը.

2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, համարը, այն կայացրած դատարանի անվանումը և դատավորի անունը.

3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաև` պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

3. Որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջև դատական ծախսերի, այդ թվում` առաջին ատյանի դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման մասին: 

 

Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: 

 

Հոդված 2211. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը

 

Վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: 

 

Հոդված 2212. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և գործին մասնակցող անձանց ուղարկվում են առաջին ատյանի դատարանի համար սահմանված կարգով:

 

Հոդված 2213. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները

 

1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

2. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված կարգով:

3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով բողոքարկման ենթակա գործն ըստ էության չլուծող դատական ակտերը:»: 

 

Հոդված 74. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 41 -րդ բաժինը: 

 

Հոդված 75. Օրենսգրքի 5-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ 

 

ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 

 

Հոդված 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:

3. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու և կասեցնելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:

4. Դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու: 

 

Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

 

1. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք՝ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք: 

 

Հոդված 224. Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

 

1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

3. Նույն անձը նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն մեկ անգամ: 

 

Հոդված 225. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա գործունեության նպատակը

 

1. Վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայում է վճռաբեկ դատարանը:

2. Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը:

3. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը: 

 

Հոդված 226. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

 

Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: 

 

Հոդված 227. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման: 

 

Հոդված 228. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

2. Վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.

4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը: 

 

Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

 

Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում: Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի, ինչպես նաև միջանկյալ ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում: 

 

Հոդված 230. Վճռաբեկ բողոք բերելու կարգը

 

1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձևով ուղարկում են վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ու գործին մասնակցող անձանց:

2. Դատական ակտը կայացրած դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից անհապաղ պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վճռաբեկ դատարան: 

 

Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

 

1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի անունը (անվանումը).

3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները.

5) սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է հավատարմագրված փաստաբանը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Հավատարմագրված փաստաբանը բողոքին կցում է հասարակ գրավոր լիազորագիրը:

3. Բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները: 

 

Հոդված 232. Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը

 

Վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչև վճռաբեկ դատարանն սկսի գործի քննությունը: 

 

Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`

1) վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231 հոդվածի և 234 հոդվածի 1-ին կետի պահանջներին, կամ

2) բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել, կամ

3) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ

4) վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված կամ վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ

6) առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքը:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի:

3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել: 

 

Հոդված 234. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց: 

 

Հոդված 235. Վճռաբեկ բողոքի պատասխանը

 

1. Գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում: 

 

Հոդված 236. Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը

 

Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի ողջամիտ ժամկետում: 

 

Հոդված 237. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննությանը

 

1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորին ուսումնասիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցել վճռաբեկ դատարանի նիստում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին և գործի նյութերին: 

 

Հոդված 238. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

 

1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մասնակցող անձանց:

2. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վճռաբեկ դատարանի նիստին:

3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: 

 

Հոդված 239. Գործի քննության սահմանները վճռաբեկ դատարանում

 

Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: 

 

Հոդված 240. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ:

2. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից: 

 

Հոդված 241. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

 

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է առնվազն չորս դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի ստանում չորս ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:

5. Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունում է նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:

6. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:

7. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:

8. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում: 

 

Հոդված 2411. Վճռաբեկ դատարանի որոշումը

 

1. Գործի քննության արդյունքներով կայացված՝ վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը.

4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը.

6) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

7) գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն վճռի բեկանման համար, պետք է դրանց մասին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը: 

 

Հոդված 2412. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

 

Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: 

 

Հոդված 2413. Վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին և գործին մասնակցող անձանց ուղարկելը

 

Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է բողոք բերած անձին, գործին մասնակցող անձանց և համապատասխան դատարան այն հրապարակելու օրվանից ողջամիտ ժամկետում:»: 

 

Հոդված 76. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 51 -րդ բաժինը: 

Ներմուծեք նկարագրությունը_21506(76-րդ հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր 09.09.2008 ՍԴՈ-758 որոշմամբ)

 

Հոդված 77. Օրենսգրքի 24111 -րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

«2. Սույն օրենսգրքի իմաստով` վերջնական դատական ակտ է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, բողոքարկման ոչ ենթակա, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, գործի քննությունը սկսելը և շարունակելը բացառող, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը:»: 

 

Հոդված 78. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 24114 -րդ հոդվածը: 

 

Հոդված 79. Օրենսգրքի 2476 -րդ հոդվածի 2-րդ կետում` 

 

1) 1-ին ենթակետը «վճռաբեկ դատարանի քաղաքացիական» բառերից հետո լրացնել «և վարչական» բառերով.

2) 2-րդ ենթակետի «քաղաքացիական գործերով վերաքննիչ» բառերը փոխարինել «վերաքննիչ քաղաքացիական» բառերով.

3) 2-րդ ենթակետից հանել «, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի» բառերը.

4) 3-րդ ենթակետից հանել «, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի» բառերը.

5) 4-րդ ենթակետի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: 

 

Հոդված 80. Անցումային դրույթներ
 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը բողոքարկված դատական ակտերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կանոնները կիրառելի չեն:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործին մասնակից չդարձված անձանց ներկայացված բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են վերաքննիչ քաղաքացիական դատարան:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երևան եկած հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առաջին ատյանի և տնտեսական դատարանում առկա հայցադիմումները և հարուցված դատական գործերը դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատարան` սույն օրենքով սահմանված տարածքային և առարկայական ընդդատության պահանջներին համապատասխան: 

Ներմուծեք նկարագրությունը_21506(80-րդ հոդվածի 5-րդ մասը՝ իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18, 19 և 42 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 09.09.2008 ՍԴՈ-758 որոշմամբ)

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-277-Ն