Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-276-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1329
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2131 -րդ հոդվածով. 

 

«Հոդված 2131. Վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը
 

1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»: 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. դեկտեմբերի 19

Երևան

ՀՕ-276-Ն