ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1105-Լ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-606-31.05.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-606-31.05.2023-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք՝
1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.
«11) Խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը ուսումնադաստիարակչական գործընթացներում, այդ թվում՝ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներում՝ դասարանում ապահովելով խտրականությունից զերծ միջավայր և կանխարգելելով աշակերտների մեկուսացումը:»:
2. Նախագծի 2-րդ հոդվածով՝ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանը.»։
3. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասում «մարդու,» բառը փոխարինել «մարդու, պետության,» բառերով և «, իսկ ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի» բառերից հետո հանել «պետության,» բառը:
4. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. 2-րդ մասի 4-րդ կետում «և շրջակա միջավայրի» բառերը փոխարինել «, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բնության և կենդանիների» բառերով»:
5. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
6. Նախագծի 2-րդ հոդվածով՝ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
«9) մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը:»:
7. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը և 2-րդ մասը հանել:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|