040.0808.18.12.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1998 թվականի N 808
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1999 թվականի հունվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարաններ, և վերջիններիս նյութատեխնիկական ապահովման միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 20 և 20.3 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
(նախաբանը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների` օրենքով չսահմանված պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործունեության համար անհրաժեշտ գույք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար 1999 թվականին հնարավորության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել առաջնահերթ կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
1 յուրաքանչյուր նստավայրում` 1 0,5 յուրաքանչյուր նստավայրում` 1 յուրաքանչյուր նստավայրում` 1 6. յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս 7. 1 8. 1 9. 1
N/N
ը/կՀաստիքային միավորի անվանումը
Հաստիքային միավորի թիվը
1.
Գրասենյակի պետ
2.
Գրասենյակի քարտուղար
3.
Գանձապահ
4.
Ցրիչ
5.
Պարետ
Հավաքարար
Տնտեսության վարիչ
Համակարգչի ավագ օպերատոր
Աուդիտոր
(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Հավելված N 2 |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ եվ տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
1 Երևան քաղաքում յուրաքանչյուր 3 դատավորին` 1 0,5 յուրաքանչյուր նստավայրում` 1 յուրաքանչյուր նստավայրում` 1 յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս 1 1 1 1
N/N
ը/կՀաստիքային միավորի անվանումը
Հաստիքային միավորի թիվը
1.
Գրասենյակի պետ
2.
Գրասենյակի քարտուղար
տնտեսական դատարանի յուրաքանչյուր նստավայրում` 1
3.
Գանձապահ
4.
Ցրիչ
5.
Պարետ
6.
Հավաքարար
7.
Վարորդ
8.
Տնտեսության վարիչ
9.
Համակարգչի ավագ օպերատոր
10.
Աուդիտոր
(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |