ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2023 թվականի |
թիվ 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 16-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 58-Ն որոշման |
Բաժին 1. Շենքային պայմանները
Ցուցանիշի անվանումը |
Տողիծածկագիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը, քառ. մ |
100 |
|
Ընթերցասրահի մակերեսը, քառ.մ |
110 |
|
Ընթերցասրահի տեղերի քանակը, միավոր |
120 |
Բաժին 2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը | միավոր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդա- մենը |
այդ թվում՝ ըստ լեզուների |
այդ թվում՝ ըստ բովանդակության | |||||
հայերեն |
այլ լեզուներ |
հասա-րակա-քաղա-քական |
բնական գիտություն-ներ, բժշկություն |
տեխնիկա-կան, գյուղատն-տեսական և տնտեսագի-տական |
մշակույթ, ֆիզկուլ-տուրա և սպորտ |
հումա-նիտար գիտություն-ներ, գեղարվես-տական գրականութ-յուն | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Գրադարանային հավաքածուն ֆոնդը) տարեսկզբին |
200 |
||||||||
Ստացվել է հաշվետու տարում, ընդամենը |
210 |
||||||||
բյուջետային միջոցների հաշվին |
210.1 |
||||||||
նվիրաբերած |
210.2 |
||||||||
Դուրս է գրվել հաշվետու տարում |
220 |
||||||||
Գրադարանային հավաքածուն ֆոնդը) տարեվերջին |
230 |
||||||||
Տացքը |
240 |
||||||||
որից՝ 1-9-րդ դասարան- ների աշակերտներին |
240.1 |
Բաժին 3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի | մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընթերցողների թվաքանակը |
ըստ տարիքի | ||||||
15 և ցածր |
16 - 18 |
19 - 25 |
26 - 40 |
41 - 55 |
56 - 63 |
64 և բարձր | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ընդամենը |
300 |
||||||||
որից` կանայք |
300.1 |
Բաժին 4. Հաճախումների և միջոցառումների քանակը
միավոր
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Հաճախումների քանակը |
Միջոցառումների քանակը |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը |
400 |
||
որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտների |
400.1 |
Բաժին 5. Գրադարանային աշխատողներ | մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Գրադարանային աշխատողների թվաքանակը ընդամենը |
ըստ կրթական մակարդակի | ||
բարձրագույն մասնագիտական |
միջին մասնագիտական |
միջնակարգ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը |
500 |
||||
որից` կանայք |
500.1 |
Բաժին 6. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը | դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝ |
600 |
|
Մնացորդը տարեսկզբին |
610 |
|
Ֆինանսկան մուտքերը, ընդամենը, այդ թվում |
620 |
|
բյուջեից (պետական և համայնքային) |
620.1 |
|
նվիրատվություններ |
620.2 |
|
վարձակալությունից |
620.3 |
|
այլ եկամուտներ |
620.4 |
|
Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում |
630 |
|
նյութական ծախսեր |
630.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
630.2 |
|
գործուղման ծախսեր |
630.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
630.4 |
|
գրադարանային ֆոնդի համալրման |
630.5 |
|
հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման |
630.6 |
|
այլ ծախսեր |
630.7 |
|
Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին |
640 |
Ղեկավար |
_____________________________ | ____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
_____________________________ | ____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի հուլիսի 7-ի թիվ 16-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 58-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. «100» ծածկագրով տողում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):
7. «110» ծածկագրով տողում լրացվում է ընթերցասրահի մակերեսը, քառ. մ, իսկ «120» ծածկագրով տողում ` տեղերի քանակը, միավոր:
3. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ
8. «200» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 1):
9. «210» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը (սյունակ 1), որից «210.1» ծածկագրով տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, «210.2» ծածկագրով տողում՝ նվիրաբերածը:
10. «220» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը (սյունակ 1):
11. «230» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը տարեվերջին (սյունակ 3):
12. «240» ծածկագրով տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 1), որից «240.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9-րդ դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:
13. Բաժին 2-ի սյունակներ 2-3-ում լրացվում է գրքային հավաքածուն (ֆոնդն) ըստ լեզուների, իսկ 4-8-ում՝ ըստ բովանդակության:
4. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ
14. Հաշվետվության «300» ծածկագրով տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 1), որից սյունակներ 2-8-ում առանձնացվում է ըստ տարիքի:
15. «300.1» ծածկագրով տողում առանձնացվում է կանանց թվաքանակը:
5. ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
16. Հաշվետվության «400» ծածկագրով տողում լրացվում է հաճախումների քանակը (սյունակ 1), որից «400.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:
17. Սյունակ 2-ում լրացվում է միջոցառումների քանակը, որից «400.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար նախատեսված միջոցառումների քանակը:
6. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
18. Հաշվետվության «500» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 1), սյունակներ 2-4-ում՝ գրադարանային աշխատողների թվաքանակն՝ ըստ կրթական մակարդակի:
19. «500.1» ծածկագրով տողում առանձնացվում է կանանց թվաքանակը:
7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ Ու ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
20. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
21. «600» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
22. «610» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
23. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են «620» ծածկագրով տողում, բյուջեից (պետական և համայնքային)՝ «620.1», նվիրատվությունները՝ «620.2», վարձակալությունից՝ «620.3»-ում, այլ եկամուտներ՝ «620.4» ծածկագրով տողերում:
24. «630» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր»՝ «630.1» ծածկագրով տողում, լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»՝ «630.2» ծածկագրով տողում, լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «630.3» ծածկագրով տողում լրացվում է գործուղման ծախսերը,
4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «630.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:
5) «630.5» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,
6) «630.6» ծածկագրով տողում լրացվում է գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,
7) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չառանձնացված այլ ծախսերը լրացվում են «630.7» ծածկագրով տողում:
25. «640» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2023 թվական: