Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.03.2022-06.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2021 թվականի

թիվ 63

քաղ. Նուր-Սուլթան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղություններին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան, նշված մեխանիզմների 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան որպես տեղեկատվական նյութ ներկայացված փաստաթղթերի փաթեթի հիման վրա և հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի իրագործման մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգռվածությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սկսել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրագործումը:

2. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի անձնագիրը.

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի իրագործման մասով միջոցառումների բարձրամակարդակ պլանը («ճանապարհային քարտեզը»):

3. Սահմանել, որ 2021-2024 թվականներին նախագծի ֆինանսավորումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրագործվող միջոցառումների մասով, իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 440,53 մլն ռուսական ռուբլու չափով:

4. Սահմանել, որ նախագծի շրջանակներում կոնսորցիում ասելով հասկանում ենք ծրագիրը կատարողի (կոնսորցիումը համակարգողի) և անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից որոշված՝ բոլոր անդամ պետությունների՝ նախագծի իրագործման համար պատասխանատու կազմակերպությունների միավորումը (3 մասնակցից ոչ ավելի՝ յուրաքանչյուր անդամ պետությունից)՝ առանց իրավաբանական անձի կազմավորման, որը կոնսորցիումի մասին համաձայնագրի հիման վրա, ծրագիրն իրագործելու նպատակով, գործունեություն է իրականացնում։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ նախագծի իրագործմանն ուղղված ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը մշակելիս ելնել հետևյալից՝

ծրագիրը կատարողը (կոնսորցիումի համակարգողը) որոշվում է երկփուլ մրցույթի արդյունքներով.

ծրագիրը կատարողը (կոնսորցիումի համակարգողը), հաշվի առնելով հավասարաչափ ներկայացվածության սկզբունքը (եթե այլ բան սահմանված չէ նախագծի իրագործման համար պատասխանատու՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից), որպես համակատարողներ, պարտադիր ներգրավում է բոլոր անդամ պետությունների այն կազմակերպություններին, որոնց հետ կնքվում է կոնսորցիումի մասին համաձայնագիր։

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ հաստատել՝

նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը. նախագծի իրագործմանն ուղղված ծառայությունների մատուցման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը:

7. Խնդրել անդամ պետություններին՝ մեկամսյա ժամկետում սահմանել նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինները և դրանց մասին ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.

Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ներառելու համար (յուրաքանչյուր անդամ պետությունից 1 թեկնածություն).

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա.Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի հուլիսի 14-ի

 թիվ 63 որոշմամբ

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգման» նախագծի

 

Բաժինը

Բովանդակությունը

1. Ծրագրի անվանումը

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում (այսուհետ՝ ծրագիր)

2. Ծրագրի նպատակները և առանցքային արդյունքները

ծրագրի հիմնական նպատակն արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների ձևավորման, տեխնիկական կանոնակարգերի և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների ցանկերի մշակման գործընթացների թվայնացումն է, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման, համապատասխանության գնահատման իրականացման, այդ ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրերում առաջարկների պատրաստման, ինչպես նաև այն արտադրանքի միասնական ցանկի ձևավորման համար, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ:
Նախագծի շրջանակներում կապահովվի տեխնիկական կանոնակարգման ճշգրիտ նույնականացված օբյեկտների մասով օգտատերերին անհրաժեշտ տվյալների և տեղեկատվության արտացոլման հնարավորությունը:
Նախագծի իրագործման արդյունքում կապահովվի անհրաժեշտ տեղեկությունների և թվային ծառայությունների հասանելիության տրամադրումը շուկայի բոլոր մասնակիցներին՝ արտադրանքի նախագծման, արտադրման և շուկայահանման գործընթացների թվայնացումն ապահովելու համար:
Նախագծի իրագործման էֆեկտներն են՝
արդիական պարտադիր պահանջները բավարարող նոր արտադրանքի ստեղծման և շուկայահանման արագացումը, այդ թվում՝ պարտադիր պահանջներ պարունակող տվյալներն արտադրանքի նախագծման թվային միջավայր փոխանցելու և նոր արտադրանքի թվային մոդելներ (թվային կրկնորդներ) ստեղծելու միջոցով՝ հաշվի առնելով լավագույն միջազգային ստանդարտները.
համապատասխանության գնահատման ընթացակարգերի կատարման ծախսերի, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ ժամանակավոր և ֆինանսական ծախսերի կրճատումը.
Միության տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների ցանկերի, միջպետական ստանդարտների մշակման մասով ծրագրերի մշակման ժամանակի կրճատումը, գիտության և տեխնիկայի արդի մակարդակին ստանդարտների համապատասխանության ապահովումը.
Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տեխնիկական կանոնակարգման ոլորտում թվայնացման գործընթացների խթանումը:
Նախագծի ծառայությունները կտրամադրվեն անհատույց հիմունքներով՝ Միության իրավունքին, անդամ պետությունների օրենսդրությանը և նախագծի կանոնակարգին համապատասխան

3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները

նախագծի արդյունաբերական շահագործման երկու օրացուցային տարիների արդյունքներով պետք է ապահովվեն հետևյալ ցուցանիշները՝
մեքենաընթեռնելի ձևաչափով փոխարկված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի բաժինը՝ ոչ պակաս, քան 90 տոկոս.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի՝ մինչև 6-րդ նիշի խմբավորմամբ՝ վերազգային բաղադրիչ և բազային ծառայություններ ներառող համակարգի (այսուհետ՝ համակարգ) շրջանակներում ձևավորվող՝ արտադրանքի միասնական ցանկում ներառված ապրանքների բաժինը՝ 100 տոկոս.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի՝ մինչև 10-րդ նիշի խմբավորմամբ՝ համակարգի շրջանակներում ձևավորվող՝ արտադրանքի միասնական ցանկում ներառված ապրանքների բաժինը՝ ոչ պակաս, քան 90 տոկոս.
նոր տեխնիկական կանոնակարգերի մշակման, մեքենաընթեռնելի ձևի բերված տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման և դրանց չեղարկման, ինչպես նաև համակարգի շրջանակներում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկերի ձևավորման բաժինը՝ 100 տոկոս.
նախագծի հանրային պորտալին դիմած օգտատերերի թիվը՝ նվազագույնը 100 հազար. ժամանակահատվածի ավարտի դրությամբ նախագծին միացած ազգային օպերատորների ծառայությունների և (կամ) կողմնակի օպերատորների ծառայությունների քանակը՝ նվազագույնը 5.
ժամանակահատվածի ավարտի դրությամբ Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին տվյալներ ստանալու համար նախագծի API օգտագործող օգտատերերի թիվը՝ նվազագույնը 20 մարդ

4. Նախագծի շրջանակները

նախագիծը նախատեսված է շահագրգիռ անձանց համար Միության տեխնիկական կանոնակարգման ոլորտում՝ նախագծի շրջանակներում մշակվող բազային ծառայությունների, տեխնիկական կանոնակարգման ոլորտում լիազորված՝ անդամ պետությունների մարմինների ու կազմակերպությունների, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների արտաքին ծառայությունների և այլ ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:
Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել այնպիսի համակարգ, որը ներառում է հետևյալ բազային ծառայությունները՝
այն արտադրանքի միասնական ցանկի ձևավորման ծառայությունը, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ.
Միության տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ ստանդարտների ցանկերի մշակման ծառայությունը.
արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայությունը:
Նախագծի շրջանակներում չի նախատեսվում ազգային ծառայությունների մշակումը և ազգային օպերատորների գործունեության կանոնակարգումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում

5. Թույլտվությունները, սահմանափակումները, ռիսկերը

նախագծի իրագործումից հրաժարվելու կամ ուշացնելու դեպքում՝
անդամ պետությունների արտադրողները և արտահանողները չեն կարողանա ստանալ առավելություններ արտադրանքի շուկայահանման ընթացակարգերի արագացումից՝ դրանք մեքենաընթեռնելի ձևաչափ փոխարկելու հաշվին.
շուկայի մասնակիցները կշարունակեն կրել մեծ ծախսեր՝ փորձագիտական և միջնորդ կազմակերպությունների ներգրավմամբ՝ թղթային կրիչով արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների մասին հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալիս.
արտադրանքն արտադրողները կբախվեն արտադրանքի ներքին շուկայահանման համար բոլոր պարտադիր պահանջները հաշվի չառնելու ռիսկին, ինչը կհանգեցնի դրա մրցունակության նվազեցմանը.
կպահպանվի հավաստագրման մարմինների, փորձարկման լաբորատորիաների, Միության ստանդարտացման օրգանների և այլ օրգանների անբավարար մրցունակությունը երրորդ երկրների նույնանման մարմինների համեմատությամբ

6. Նախագծի իրագործման ժամկետները

նախատեսվում են նախագծի իրագործման հետեւյալ փուլերը՝

2022 թվական՝ նախագծի իրագործման մասով միջոցառումների բարձրամակարդակ պլանի («ճանապարհային քարտեզի») աշխատանքների ծավալում.

2023 թվական՝ համակարգի մշակում.

2024 թվական՝ բովանդակային համալրում, վերազգային բաղադրիչի եւ ծառայությունների արդյունաբերական շահագործման հանձնում

7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)՝
համակարգում է նախագծի իրագործումը.
հաստատում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համակարգող խումբ) մասին հիմնադրույթը և դրա կազմը.
հաստատում է նախագծի տեխնիկական առաջադրանքը.
համաձայնեցնում է նախագծի շրջանակներում իրագործվող ծառայությունների ցանկը.
մշակում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների շրջանակներում իրագործվող այլ ծրագրերի և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հետ նախագծի կապակցման քաղաքականությունը.
իրականացնում է նախագծի մշտադիտարկումը և արդյունքների ընդունումը:
Համակարգող խումբը՝
քննարկում և սահմանում է նախագծի կառավարման մեթոդաբանությունը.
իրականացնում է նախագծային գործունեության համակարգումը.
հաստատում է աշխատանքի ծավալի բաշխումը կոնսորցիումի անդամների միջև.
իրականացնում է նախագծի իրագործման մշտադիտարկումը.
պատրաստում է հաշվետվություններ նախագծի իրագործման ընթացքի վերաբերյալ.
անհրաժեշտության դեպքում առաջարկներ է կազմում նախագծի փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ. քննարկում նախագծի մասնակիցների միջև առկա խնդրահարույց հարցերը և տարաձայնությունները.
կազմակերպում է նախագծի ընդունման-հանձնման փորձարկումները.
Հանձնաժողովի խորհրդի հանձնարարությամբ իրականացնում է նախագծային գործունեության համակարգման հետ կապված այլ գործառույթներ.
հաստատում է փաստաթղթերը, արտաքին ծառայությունների օգտագործման քաղաքականությունը և տրամադրման պայմանները:
Կոնսորցիումը՝
մշակում է նախագծի ձևավորման մեթոդաբանությունը և կառուցվածքը, ինչպես նաև լուծում է խնդիրներ նախագծի իրագործման մասով միջոցառումների բարձրամակարդակ պլանի («ճանապարհային քարտեզի») շրջանակներում.
ձևավորում է օգտագործողների ու նախագծային միջերեսներին և նախագծի այլ տարրերի ներկայացվող ֆունկցիոնալ պահանջները.
ստեղծում է վերազգային բաղադրիչը և բազային ծառայությունները.

 

մշակում է արտաքին ծառայությունների միացման համար կանոններ և պահանջներ. մշակում է տիպային գործակալական համաձայնագրեր.
փոխգործակցում է շուկայի մասնակիցների հետ:
Կոնսորցիումը համակարգողը՝
կազմակերպում է կոնսորցիումի աշխատանքը՝ կոնսորցիումի մասին համաձայնագրի, ինչպես նաև Հանձնաժողովի և կոնսորցիումի մասնակիցների հետ պայմանագրերի հիման վրա.
կազմակերպում է նախագծի իրագործման մասով համախմբված տեղեկությունների հավաքում և տրամադրում՝ դրա իրագործման նախագծին համապատասխան:
Անդամ պետության՝ նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինը՝
իրականացնում է պետական քաղաքականություն անդամ պետության տարածքում և Միության միասնական քաղաքականություն տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում.
իրականացնում է տեղեկատվության փոխանակում նախագծի շրջանակներում.
ընդունում է որոշումներ ազգային մակարդակում՝ նորմատիվ իրավական կանոնակարգման կատարելագործման մասով՝ տեխնիկական կանոնակարգման ու ստանդարտացման ոլորտում թվային փոխակերպումն ապահովելու համար.
ուղարկում է ներկայացուցչին՝ համակարգող խմբում մասնակցելու համար՝ նախագծի հիմնարար սկզբունքների համաձայնեցման, մեթոդական փաստաթղթերի հաստատման և նախագծի իրագործման ընթացքը գնահատելու համար.
ընդունում է որոշումներ ազգային մակարդակում՝ նորմատիվ իրավական կանոնակարգման կատարելագործման մասով՝ տեխնիկական կանոնակարգման ու ստանդարտացման ոլորտում թվային փոխակերպումն ապահովելու համար.

8. Նախագծի վերաբերյալ հաշվետվությունները

նախագծի իրագործման մշտադիտարկումն անցկացնելու մասով հիմնական գործունեությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից: Մշտադիտարկման ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝
Հանձնաժողովին տրամադրվող եռամսյակային հաշվետվությունը,
նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը,
նախագծի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները (համակարգող խմբի հարցմամբ).

9. Սեփականության իրավունքը

համակարգի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Հանձնաժողովին։ Նախագծի իրագործման ժամանակ Հանձնաժողովն իրավատիրոջ իրավունքով փոխանցում է մտավոր իրավունքները (այդ թվում՝ ստեղծվող տեխնոլոգիաների և մեթոդաբանության նկատմամբ)՝ անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի (ազգային բաղադրիչների) կազմում հետագա օգտագործման համար։ Նախագծի իրագործման ժամանակ ստեղծվող տեխնոլոգիաների և մեթոդաբանության նկատմամբ իրավունքները Հանձնաժողովի կողմից անհատույց փոխանցվում են բոլոր անդամ պետություններին՝ կնքվող՝ լիցենզիա տրամադրելու մասին լիցենզիոն պայմանագրին (ելքային ծածկագրերին) համապատասխան և ձևակերպվում է ընդունման-հանձնման ակտով.

10. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները

նախագծի ֆինանսավորումն իրականացվում է Հանձնաժողովի միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 440,53 մլն ռուսական ռուբլու չափով,

(պարբերությունը հանվել է ԵՏՀԽ 17.03.22 թիվ 27)

2022 թվականին՝ մինչև 64,71 մլն ռուսական ռուբլի.
2023 թվականին՝ մինչև 283,49 մլն ռուսական ռուբլի.
2024 թվականին՝ մինչև92,33 մլն ռուսական ռուբլի։
Ֆինանսական մոդելում ներդրված է նախագծի իրագործման մասով միջոցառումների բարձրամակարդակ պլանի («ճանապարհային քարտեզի») առանցքային միջոցառումների իրագործումը, այդ թվում՝
թվային փոխակերպման մեթոդաբանության մշակում՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների մասով, արտադրանքի դասակարգչի (դասակարգիչների) ընտրության մասով, այն արտադրանքի միասնական ցանկի ձևավորման ու վարման ընդհանուր գործընթացների որոշման մասով, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, Միության տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ ստանդարտների ցանկերի մշակման մասով, տեխնիկական կանոնակարգերի տեքստերը՝ մեքենաընթեռնելի ձևաչափով (անհրաժեշտության դեպքում) կազմելու մասով (մինչև 121,51 մլն ռուսական ռուբլի).
նախագծի, այդ թվում՝ վերազգային բաղադրիչի և մշակվող ծառայությունների մասով մեթոդաբանական փաստաթղթերի, հիմնադրույթների և համաձայնագրերի մշակումը (մինչև 10,61 մլն ռուսական ռուբլի).
վերազգային բաղադրիչի, ծառայությունների և ծրագրային հավելվածների միջերեսների ծրագրային ապահովման մշակումը (մինչև 261,37 մլն ռուսական ռուբլի).
արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայության բովանդակության հավաքումը, և համալրումը (մինչև 47,04 մլն ռուսական ռուբլի):

 

(անձնագիրը խմբ., փոփ. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 27)

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի հուլիսի 14-ի

 թիվ 63 որոշմամբ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՄԱԿԱՐԴԱԿ ՊԼԱՆ

 

(«ճանապարհային քարտեզ») «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի իրագործման մասով

 

Առանցքային միջոցառման (առանցքային հսկիչ կետի) անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

I. Նախագծի իրագործման նախաձեռնումը, պահանջների վերլուծությունը և մեթոդական փաստաթղթերի մշակումը

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթի մշակումն ու հաստատումը (այսուհետ համապատասխանաբար՝ ծրագիր, համակարգող խումբ), ինչպես նաև դրա կազմի ձևավորումն ու վարումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի (կոնսենսուսով ընդունված) ակտը, որով հաստատվում է համակարգող խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը

2021 թվականի
III - IV եռամսյակներ

Հանձնաժողովի՝ նախաձեռնությունների կառավարման գրասենյակ (այսուհետ՝ գրասենյակ), ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (այսուհետ՝ ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար), տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (այսուհետ՝ ՏԿ հարցերով նախարար), Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)

2. Նախագծի տեխնիկական առաջադրանքի մշակումը և հաստատումը

նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը հաստատված է Հանձնաժողովի կոլեգիայի (կոնսենսուսով ընդունված) ակտով

2021 թվականի IV եռամսյակ - 2022 թվականի I եռամսյակ

ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, ՏԿ հարցերով նախարար, գրասենյակ, համակարգող խումբ

3. Կոնսորցիումի ձևավորումը՝ կոնսորցիումի համակարգողին և դրա անդամներին ընդգրկող նախագծի իրագործման նպատակներով՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցմամբ (այսուհետ՝ կոնսորցիում)

կոնսորցիումի մասին համաձայնագրերը

2021 թվականի IV եռամսյակ - 2022 թվականի I եռամսյակ

ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, ՏԿ հարցերով նախարար, անդամ պետություններ, գրասենյակ

4. Նախագծի տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ ծառայությունների մատուցման մասով մրցութային ընթացակարգերի անցկացումը և պայմանագրի կնքումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրագործման մեխանիզմների համաձայն)

Հանձնաժողովի ակտը, ծառայությունների մատուցման մասով կնքված պայմանագիրը՝ նախագծի տեխնիկական առաջադրանքին համապատասխան

2022 թվականի I - II եռամսյակներ

ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, գրասենյակ, Հանձնաժողովի գործերի կառավարման դեպարտամենտ, Հանձնաժողովի ֆինանսների դեպարտամենտ, Հանձնաժողովի իրավական դեպարտամենտ

5. Թվային փոխակերպման մեթոդաբանության մշակում՝
ա) արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների մասով,
բ) արտադրանքի դասակարգչի (դասակարգիչների) ընտրության մասով,
գ) այն արտադրանքի միասնական ցանկի ձևավորման ու վարման ընդհանուր գործընթացների որոշման մասով, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ.
դ) Միության տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ ստանդարտների ցանկերի մշակման մասով,
ե) տեխնիկական կանոնակարգերի տեքստերը մեքենաընթեռնելի ձևաչափով կազմելու մասով (անհրաժեշտության դեպքում)

հրահանգներ, մեթոդական հանձնարարականներ, Հանձնաժողովի ակտերի նախագծեր

2022 թվականի II եռամսյակ - 2023 թվականի IV եռամսյակ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, ՏԿ հարցերով նախարար, գրասենյակ

6. Վերազգային բաղադրիչի (այսուհետ՝ ՎԱԲ) և մշակվող ծառայությունների մեթոդական փաստաթղթերի, Հանձնաժողովի ակտերի նախագծերի պատրաստումը (անհրաժեշտության դեպքում)

մեթոդական փաստաթղթերը (ՎԱԲ-ի միջոցով տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նկարագրությամբ և տվյալների ստանդարտացման կանոնների նկարագրությամբ)

2022 թվականի II-III եռամսյակներ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, ՏԿ հարցերով նախարար, գրասենյակ

7. ՎԱԲ-ի, մշակվող ծառայությունների մասին հիմնադրույթների և Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի հետ փոխգործակցության կարգի մշակումը

ՎԱԲ-ի և ծառայությունների մասին հիմնադրույթների նախագծերը, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի հետ փոխգործակցության կարգի նախագիծը

2022 թվականի II-III եռամսյակներ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, ՏԿ հարցերով նախարար, գրասենյակ, համակարգող խումբ, անդամ պետություններ

8. ՎԱԲ-ի ֆունկցիոնալ համալրմանը և ենթակառուցվածքին ներկայացվող պահանջների մշակումը

ՎԱԲ-ի ֆունկցիոնալ համալրմանը և ենթակառուցվածքին ներկայացվող պահանջները

2022 թվականի II-III եռամսյակներ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, ՏԿ հարցերով նախարար, գրասենյակ, համակարգող խումբ

9. Համակարգող խմբին նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը

Համակարգող խմբին ներկայացվող՝ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվությունը

2022 թվականի II եռամսյակից

կոնսորցիում

10. Հանձնաժողովին նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը

Հանձնաժողովին ներկայացվող՝ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվությունը

2022 թվականի II եռամսյակից

համակարգող խումբ, կոնսորցիում

11. Երրորդ երկրների և այլ ոչ պետական մասնակիցների՝ ծառայությանը միանալու մոդելի մշակումը

երրորդ երկրների և այլ ոչ պետական մասնակիցների՝ ծառայությանը միանալու մասով ճարտարապետական լուծումների ու փաստաթղթերի նախագծերը

2022 թվականի II - III եռամսյակներ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, գրասենյակ

12. Այն արտադրանքի միասնական ցանկի ձևավորման ծառայությանը ներկայացվող պահանջների մշակումը, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ

ծառայությանը ներկայացվող պահանջները

2022 թվականի IV եռամսյակ - 2023 թվականի II եռամսյակ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, գրասենյակ, ՏԿ հարցերով նախարար, համակարգող խումբ

13. Միության տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ ստանդարտների ցանկերի մշակման ծառայությանը ներկայացվող պահանջների մշակումը

ծառայություններին ներկայացվող պահանջները

2022 թվականի IV եռամսյակ - 2023 թվականի II եռամսյակ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, գրասենյակ, ՏԿ հարցերով նախարար, համակարգող խումբ

14. Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայությանը ներկայացվող պահանջների մշակումը

ծառայությանը ներկայացվող պահանջները

2022 թվականի IV եռամսյակ - 2023 թվականի II եռամսյակ

կոնսորցիում, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, գրասենյակ, ՏԿ հարցերով նախարար, համակարգող խումբ

15. Նախագծին միացող՝ կողմնակի ծառայություններին, ազգային ծառայություններին և երրորդ երկրների ծառայություններին ներկայացվող պահանջների մշակումը և հաստատումը

նախագծին միանալու ծառայություններին ներկայացվող պահանջները

2022 թվականի IV եռամսյակ - 2023 թվականի II եռամսյակ

կոնսորցիում, համակարգող խումբ

II. Նախագծի շրջանակներում ՎԱԲ-ի նախագծի և ծառայությունների ծրագրային ապահովման նախագծումն ու մշակումը

16. Արտադրանքի ընտրված խմբին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների կազմի ձևավորման ծառայության համալրման համար բովանդակության հավաքումը և պատրաստումը

ներբեռնման համար պատրաստված և համաձայնեցված բովանդակությունը

2022 թվականի IV եռամսյակ

կոնսորցիում, համակարգող խումբ

17. ՎԱԲ-ի տեխնիկական նախագծի մշակումը

ՎԱԲ-ի տեխնիկական կառուցվածքը, տեղեկատվական պահոցի կառուցվածքը, ՎԱԲ-ի ինտեգրման սցենարները

2022 թվականի IV եռամսյակ - 2023 թվականի II եռամսյակ

կոնսորցիում

18. Այն արտադրանքի միասնական ցանկի ձևավորման ծառայության տեխնիկական նախագծի մշակումը, որի համար Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ

ծառայության տեխնիկական կառուցվածքը, տվյալների տեղեկատվական պահոցի կառուցվածքը, ինտեգրման սցենարները

2023 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում

19. Միության տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ ստանդարտների մշակման ծառայության տեխնիկական նախագծի մշակումը

ծառայության տեխնիկական կառուցվածքը, տվյալների տեղեկատվական պահոցի կառուցվածքը, ինտեգրման սցենարները

2023 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում

20. Արտադրանքի ընտրված խմբին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայության տեխնիկական նախագծի մշակումը

Ծառայության տեխնիկական կառուցվածքը, տվյալների տեղեկատվական տվյալների պահոցի կառուցվածքը, ինտեգրման սցենարները

2023 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում

21. Արտաքին ծառայությունների միացման համար ծրագրային հավելվածների միջերեսների տեխնիկական նախագծի մշակումը

տեխնիկական կառուցվածքը, տեղեկատվական տվյալների պահոցի կառուցվածքը, ինտեգրման սցենարները

2023 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում

22. ՎԱԲ-ի ծրագրային ապահովման մշակումը

գործող ծրագրային ապահովումը

2023 թվականի II - IV եռամսյակներ

կոնսորցիում

23. Այն արտադրանքի միասնական ցանկի ձևավորման ծառայության ծրագրային ապահովման մշակումը, որի համար Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ

գործող ծրագրային ապահովումը

2023 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում

24. Միության տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ ստանդարտների մշակման ծառայության տեխնիկական ապահովման մշակումը

գործող ծրագրային ապահովումը

2023 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում

25. Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայության ծրագրային ապահովման մշակումը

գործող ծրագրային ապահովումը

2023 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում

26. Արտաքին ծառայությունների միացման համար ծրագրային հավելվածների միջերեսների ծրագրային ապահովման մշակումը

գործող ծրագրային ապահովումը

2023 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում

III. Նախագծի շրջանակներում ՎԱԲ-ի նախագծի և ծառայությունների շահագործման համար պատրաստումը

27. Արտադրանքի ընտրված խմբին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայության համալրումը բովանդակությամբ

բովանդակությամբ համալրված ծառայություն

2023 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում

28. Նախագծի բոլոր տիպի օգտատերերի համար փաստաթղթերի փաթեթի պատրաստումը

փաստաթղթերի հաստատված փաթեթ, մեթոդական պլան

2023 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում, գրասենյակ, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար, ՏԿ հարցերով նախարար

29. ՎԱԲ-ի և մշակվող ծառայությունների թեստավորման անցկացումը

փորձարկումների պլանը և մեթոդիկան, թեստային փորձարկումների արձանագրությունները

2023 թվականի III - IV եռամսյակներ

Կոնսորցիում, գրասենյակ, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար

30. Նախագծի ծրագրային ապահովման լրամշակումն ըստ թեստավորման արդյունքների

լրամշակված ծրագրային ապահովումը

2024 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում

IV. Նախագծի շրջանակներում ՎԱԲ-ի նախագծի և ծառայությունների փորձնական ու արդյունաբերական շահագործումը

31. Նախագծի ծավալումը նպատակային ապարատային ենթակառուցվածքում

նպատակային ապարատային ենթակառուցվածքում տեղադրված՝ գործող ծրագրային ապահովումը

2024 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում

32. նախագիծը փորձնական շահագործման մեջ դնելը՝ ներառյալ բեռնվածքի թեստավորումը

փորձարկումների պլանը և մեթոդիկան, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրությունը

2024 թվականի I - II եռամսյակներ

կոնսորցիում, գրասենյակ, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար

33. Նախագծի համար ծրագրային ապահովման լրամշակումը և թեստավորումն ըստ ընդունման-հանձնման փորձարկումների արդյունքների

լրամշակված ծրագրային ապահովումը

2024 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում

34. Նախագծի համար լրամշակված ծրագրային ապահովումն արդյունաբերական շահագործման մեջ դնելը

ընդունման-փոխանցման ակտը, արդյունաբերական շահագործման մեջ դնելու հրամանը

2024 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում, գրասենյակ, ՆՇՏՏՀՏ հարցերով նախարար

35. Նախագծի զարգացման մասով առաջարկների մշակումը

նախագծի զարգացման հայեցակարգը, նախագծի զարգացման մասով միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)

2024 թվականի III - IV եռամսյակներ

կոնսորցիում

V. Նախագծի շրջանակներում ՎԱԲ-ի նախագծի և ծառայությունների բովանդակային համալրումը

36. Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայության համալրման համար բովանդակության հավաքումը և պատրաստումը (ամբողջ ծավալով)

ներբեռնման համար նախապատրաստված և համաձայնեցված բովանդակությունը

2023 թվականի III եռամսյակ - 2024 թվականի II եռամսյակ

կոնսորցիում, համակարգող խումբ

37. Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ձևերի մասին տվյալների ամբողջական կազմի ձևավորման ծառայության համալրումը բովանդակությամբ (ամբողջ ծավալով)

բովանդակությամբ համալրված ծառայությունը

2024 թվականի I - IV եռամսյակներ

կոնսորցիում

(պլանը փոփ. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 27)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2022, թիվ 178 06.01.2023, թիվ 63
17.03.2022, թիվ 27 28.03.2022, թիվ 63
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան