ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1083-Լ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիսամյակային պարբերականությամբ, կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ձևաչափով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել որոշման N 2 հավելվածի հաշվետվության ձևաչափը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |