Գլխավոր տեղեկություն
Համար
N 437-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
29.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 437-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը`

1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված տակդիրները և ջրակայուն սավանները՝ 10 տեղ, 91 կգ ընդհանուր քաշով, 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն- մաքսատուն, վարչություն).

2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված սայլակները, տակդիրները, բարձերը և հաշմանդամների համար նախատեսված նոր հագուստները՝ 10 տեղ, 84 կգ ընդհանուր քաշով, 190 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն):

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ