ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2023 թվականի N 1154-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1174-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 6-րդ կետի 4-րդ ենթակետում «կնքված պայմանագրի համաձայն» բառերը հանել.
2) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝
«12.1. Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավվելու հայտարարված վարժական հավաքին:».
3) 14-րդ կետի առաջին նախադասությունում «դեպքում» բառը փոխարինել «, ինչպես նաև օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կամ «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պայմաններ չունենալու դեպքերում» բառերով.
4) 17-րդ կետի երկրորդ նախադասությունում «համարվում են զորանոցային դրության մեջ» բառերը փոխարինել «ծառայությունն իրականացնում են զորանոցային պայմաններում» բառերով.
5) 18-րդ կետը «տարածվում են» բառերից հետո լրացնել «պայմանագրային» բառով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով.
6) 20-րդ կետում՝
ա. «(պաշտոնը)» բառից հետո լրացնել «, իսկ վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Ընդ որում՝ խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել մինչև 15-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը մեկ աշխատող, 16-ից մինչև 30-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը երկու աշխատող, իսկ 30-ից ավելի աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով աշխատողներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|