ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1290-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ
1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:
2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ` ծառայություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):
(2-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, փոփ. 23.06.22 N 923-Ն, 13.07.23 N 1155-Ն)
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո ծառայությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն N 1 ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և, եթե չի տվել իր համաձայնությունը՝ ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:
(3-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, 29.11.12 N 1505-Ն, խմբ. 23.06.22 N 923-Ն, փոփ. 13.07.23 N 1155-Ն)
4. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի քաղվածքին քաղաքացիություն ստացող անձը ծանոթանում է ծառայությունում, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` երդման արարողության ընթացքում:
(4-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, խմբ. 29.11.12 N 1505-Ն, փոփ. 23.06.22 N 923-Ն, 13.07.23 N 1155-Ն)
5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:
6. Երդման արարողությունը ծառայությունում սկսվում է ծառայության պետի կամ նրա տեղակալի, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը: Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ՝ արարողությունը լուսաբանելու համար:
(6-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, 29.11.12 N 1505-Ն, փոփ., լրաց. 13.07.23 N 1155-Ն)
7. Անձը երդում է տալիս ծառայության պետի (տեղակալի), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի կողմից երդման տեքստը բարձրաձայն ընթերցելուց հետո` «երդվում եմ» բառը բարձրաձայն արտասանելով, որից հետո ստորագրում է երդման տեքստը:
(7-րդ կետը խմբ. 29.11.12 N 1505-Ն, փոփ. 13.07.23 N 1155-Ն)
8. Ծառայության պետը (տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության oրհներգը:
(8-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, փոփ. 13.07.23 N 1155-Ն)
9. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:
9.1. Երդման արարողակարգի տեքստն դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկվում է ծառայություն, անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին կցելու համար:
(9.1-ին կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, փոփ. 23.06.22 N 923-Ն, 13.07.23 N 1155-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 29.11.12 N 1505-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ
(վերնագիրը խմբ. 23.06.22 N 923-Ն)
Հարգելի ______________________________________________________________ (ծանուցվողի անունը, ազգանունը)
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երդման արարողությանը մասնակցելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը ____________ ը կարող եք ներկայանալ՝ - Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն _______________________________ , թիվ (hասցեն) _____________________ աշխատասենյակ.
- օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ __________________________________________________________________ (անվանումը, հասցեն)
թիվ __________________ աշխատասենյակ։
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2023, N 1155-Ն | 23.07.2023, N 1290-Ն | |
23.06.2022, N 923-Ն | 25.06.2022, N 1290-Ն | |
29.11.2012, N 1505-Ն | 22.12.2012, N 1290-Ն | |
02.08.2012, N 983-Ն | 16.08.2012, N 1290-Ն | |
25.03.2010, N 411-Ն | 15.05.2010, N 1290-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|