Գլխավոր տեղեկություն
Համար
N 1152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1152-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

2) 19.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19.1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը՝ բացառությամբ NN 1, 2, 3 և 5 ձևերի անասնաբուժական վկայականների, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը, ինչպես նաև դրանց համար ներկայացվող հայտերը, ենթահայտերը, դիմումները և ուղեկցող փաստաթղթերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության և արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով։ Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ստեղծվում են հայտեր, ենթահայտեր և դիմումները, իսկ թղթային եղանակով տրամադրված փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ:»․

3) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Ուղեկցող փաստաթղթերում՝ անվտանգության սերտիֆիկատներում կամ համապատասխանության տեղեկանքում թույլ տրված տեխնիկական սխալների ուղղումը կատարվում է տվյալ տարածքային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինողի կողմից, բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով, որը վավերացվում է ստորագրությամբ և կնիքով՝ նշելով ամսաթիվը և «Ուղղումը կատարված է իմ կողմից»: Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից ուղեկցող փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ։»․

4) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի հայտնաբերման դեպքում տեսուչի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով, որը վավերացվում է ստորագրությամբ և կնիքով` նշելով ամսաթիվը: Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ։»․

2) որոշման 3-րդ կետով լրացված 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Սույն կարգով նախատեսված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերը, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում՝ թղթային եղանակով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի գործարկման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական: