Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2023-30.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.757
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 19.11.14 N 1304-Ն)

 

25 հուլիսի 2013 թվականի N 806-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 517 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.11.14 N 1304-Ն)

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 17.03.22 N 339-Ն)

1. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված փաթեթի մասով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը ֆինանսավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

2. Հաստատել`

1) սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը` համաձայն N 2 հավելվածի.

3) (ենթակետն ուժը կորցրել է 10.09.15 N 1019-Ն)

(2-րդ կետը փոփ. 10.09.15 N 1019-Ն)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում`

1) հաստատել սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման չափորոշիչը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին հաստատված չափորոշիչներում և այլ գերատեսչական իրավական ակտերում կատարել սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները.

2) մշակել և հաստատել սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման գները:

(3-րդ կետը փոփ. 19.12.19 N 1843-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հրամաններով հաստատել սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման կարգերը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման՝ ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517 որոշումը:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 806-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար (այսուհետ՝ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ) անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում են տրամադրվում`

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համաձայն զինծառայող հանդիսացող և նրանց հավասարեցված անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ երկրապահ կամավորականների) (բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածի 7.1-ին կետով նախատեսված դեպքերի), ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին.

2) սույն կետի 1-ին ենթակետում ընդգրկված անձանց (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների) ընտանիքների «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասով թվարկված անդամներին։

(2-րդ կետը փոփ., խմբ. 19.12.19 N 1843-Ն, լրաց. 10.12.20 N 2022-Ն)

3. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (այդ թվում՝ երկրապահ կամավորականների) և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում և փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում (բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածի 7.2-րդ կետով նախատեսված դեպքերի):

(3-րդ կետը լրաց. 10.12.20 N 2022-Ն, փոփ. 13.07.23 N 1157-Ն)

4. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն` զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն անվճար բժշկական օգնություն ու սպասարկում են ստանում համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում, որը ծրագրի շրջանակներում լրացուցիչ չի փոխհատուցվում:

(4-րդ կետը փոփ. 19.12.19 N 1843-Ն)

5. Ծառայության անցկացման վայրում գերատեսչական բժշկական հիմնարկների բացակայության, գերատեսչական բժշկական հիմնարկներում բժշկական օգնության ու սպասարկման տվյալ տեսակի բացակայության, ինչպես նաև անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում պահանջող դեպքերում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն իրականացվում է բժշկական օգնության ու սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համապատասխան պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում` ծրագրի համար հատկացված միջոցների շրջանակներում:

 

II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորումը և փոխհատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգին համապատասխան:

(6-րդ կետը խմբ. 19.12.19 N 1843-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 19.12.19 N 1843-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 19.12.19 N 1843-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 19.12.19 N 1843-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 19.12.19 N 1843-Ն)

11. Բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում իրականացված բժշկական օգնության ծավալների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները և հաշվարկների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ

 

12. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը, համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթեր:

(12-րդ կետը փոփ. 10.09.15 N 1019-Ն)

13. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները (այսուհետ՝ գերատեսչական մարմին), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հոսպիտալներն ու պոլիկլինիկաները (այսուհետ՝ գերատեսչական բժշկական հիմնարկ), ինչպես նաև առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն):

14. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ծառայողներին և սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ նրանց ընտանիքների անդամներին ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման համար ուղեգրող գերատեսչական մարմին և գերատեսչական բժշկական հիմնարկ են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պոլիկլինիկան, հոսպիտալը:

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը առանձին դեպքերում ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր կարող է տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացված միջնորդագրերի հիման վրա:

(15-րդ կետը խմբ. 19.12.19 N 1843-Ն)

16. Ծրագրի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք են համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը, ընդ որում, համապատասխան փաստաթղթերի պատճենները պահվում են ինչպես ուղեգրող մարմիններում և կազմակերպություններում, այնպես էլ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած կազմակերպություններում`

1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին.

2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, զավակի ծննդյան վկայականը, անգործունակ ճանաչված զավակի դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշմանդամ զավակի դեպքում՝ նաև զավակի հաշմանդամության վկայականը, ուսանող զավակի դեպքում` նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից.

3) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, ծնողների դեպքում՝ նաև զինծառայողի ծննդյան վկայականը, կնոջ (ամուսնու) դեպքում՝ նաև ամուսնության վկայականը.

4) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, քրոջ (եղբոր) և զինծառայողի ծննդյան վկայականները, ծնողների` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն 3-րդ աստիճանի սահմանափակման մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, ուսանող քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, հաշմանդամ քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

5) սույն կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում են այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կրկնօրինակները կամ արխիվային փաստաթղթերը.

6) սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված կարգով ուղեգրման դեպքում ուղեգրի հետ միասին ներկայացվում է միայն անձը հաստատող փաստաթուղթ:

7) (ենթակետն ուժը կորցրել է 17.03.22 N 339-Ն)

(16-րդ կետը լրաց. 10.12.20 N 2022-Ն, փոփ. 17.03.22 N 339-Ն)

17. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ուղեգիր տրվում է`

1) բժշկական օգնության ու սպասարկման համար՝

ա. Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար՝ Երևանի տարածքում գործող համապատասխան գերատեսչական մարմնի կամ գերատեսչական բժշկական հիմնարկի կողմից,

բ. մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կամ տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից:

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 19.12.19 N 1843-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.19 N 1843-Ն)

(17-րդ կետը փոփ. 19.12.19 N 1843-Ն)

18. Անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները կարող են ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

19. Ծրագրի շրջանակներում հերթագրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 2 հավելվածի 36.7-րդ կետով սահմանված կարգի:

(19-րդ կետը խմբ. 23.04.20 N 610-Ն)

(հավելվածը փոփ. 10.09.15 N 1019-Ն, փոփ., խմբ. 19.12.19 N 1843-Ն, խմբ. 23.04.20 N 610-Ն, լրաց. 10.12.20 N 2022-Ն, փոփ. 17.03.22 N 339-Ն, 13.07.23 N 1157-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 806-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպություններում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ) տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա են`

1) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության ու սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման տեսակների.

2) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները՝

ա. գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),

բ. կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

դ. շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

ե. էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,

զ. սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,

է. աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,

ը. կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,

թ. սրտի կաթետերային աբլացիա,

ժ. խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,

ժա. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը),

ժբ. արթրոսկոպիկ վիրահատություններ,

ժգ. բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում (այդ թվում՝ հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը),

ժդ. շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,

ժե. քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,

ժզ. սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,

ժէ. աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում).

3) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

(2-րդ կետը խմբ. 23.04.20 N 610-Ն)

3. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ:

(3-րդ կետը խմբ. 23.04.20 N 610-Ն)

4. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը (ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները).

3) անհրաժեշտ դեղերով ապահովումը և բուժական միջամտությունները.

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը.

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.

6) կոմունալ, տնտեսական և այլ անհրաժեշտ ծախսերը:

5. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (բացառությամբ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների), այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայությունները.

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության (բացառությամբ սույն հավելվածի 7.1-ին կետով նախատեսված դեպքերի), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը և ծառայությունները.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները.

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարք, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն ենթակետում նշված բացառությունները չեն տարածվում՝

ա. սրտի վիրահատական միջամտությունների վրա,

բ. ներանոթային միջամտությունների վրա.

7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված բժշկական օգնության ու սպասարկման տեսակները (բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված բժշկական օգնության ու սպասարկման տեսակների).

8) 2014 թվականի ընթացքում բժշկական օգնության ու սպասարկման այն ծառայությունները, որոնք մատուցվում և փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի N 1.1 ձևով ներկայացված` առողջության ապահովագրության բազային փաթեթի շրջանակներում բազային փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց համար:

(5-րդ կետը լրաց. 10.12.20 N 2022-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում ընդգրկված անձինք, ովքեր միաժամանակ սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթի շահառուներ են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված սոցիալական փաթեթի հատկացման կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետի, ծրագրի շրջանակներում օգտվում են միայն բժշկական օգնության ու սպասարկման այն տեսակներից, որոնք ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում:

7. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բժշկական օգնության ու սպասարկման տեսակները (ծրագրի շրջանակներում չփոխհատուցվող) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետական պատվերի շրջանակներում իրականացվում և փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում:

7.1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվում է վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ զինծառայողներին, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում), զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց՝ բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը։

(7.1-ին կետը լրաց. 10.12.20 N 2022-Ն, խմբ. 17.03.22 N 339-Ն, փոփ. 13.07.23 N 1157-Ն)

7.2. Սույն հավելվածի 7.1-ին կետով նախատեսված վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը փոխհատուցվում են ամեն տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

(7.2-րդ կետը լրաց. 10.12.20 N 2022-Ն)

(հավելվածը խմբ. 23.04.20 N 610-Ն, լրաց. 10.12.20 N 2022-Ն, խմբ. 17.03.22 N 339-Ն, փոփ. 13.07.23 N 1157-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 806-Ն որոշման

 

Ձև

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 10.09.15 N 1019-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան