Գլխավոր տեղեկություն
Համար
N 1053-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2023-30.12.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1053-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական մարմիններին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում՝

ա. «մակերեսը» բառից հետո լրացնել «մինչև 3% թույլատրելի շեղումով» բառերով,

բ. «2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել ցանկի 21-24-րդ, 53.3-րդ, 53.5-րդ, 53.6-րդ, 53.8-րդ, 80-րդ և 97-րդ կետերը,

բ. 53.16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.17-53.19-րդ կետերով.

 

«

53.17.

ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ,

ԳՅՈՒՂ ՆԻԳԱՎԱՆ, 7-ՐԴ ՓՈՂՈՑ, 2/1

53.18.

ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՒՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ, ԳՅՈՒՂ ԳԵՂԱՁՈՐ, 6-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, 1

53.19.

ԱՅԳԱՎԱՆ ԿԱՅԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ՎԵԴԻ, ԳՅՈՒՂ ՈՍԿԵՏԱՓ, ԿԱՅԱՐԱՆԱՄԵՐՁ ՓՈՂՈՑ, 13/2

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան