Գլխավոր տեղեկություն
Համար
N 446
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.10.2000-05.03.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.11/3(178)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2002

041.0446.24.07.98

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1998 թվականի N 446
քաղ. Երևան

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի`

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):

2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թիվը` 255 մարդ:

(2-րդ կետը փոփ. 03.08.98 N 467)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 420 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թվականի
սեպտեմբերի 26-ի N 650 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԵրԵՎանի քաղաքապետարանի

 

Քաղաքապետի աշխատակազմ

Արտաքին կապերի վարչություն

Առևտրի և սպասարկումների վարչություն

Առողջապահության վարչություն

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Բարեկարգման վարչություն

Բնապահպանության և գյուղատնտեսության վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Զբոսաշրջության վարչություն

Իրավաբանական վարչություն

Կոմունալ տնտեսության վարչություն

Կրթության վարչություն

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն

Սոցիալական ապահովության վարչություն

Վերահսկողության վարչություն

Տեղեկատվության վարչություն

Տրանսպորտի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Հաշվապահություն

Հատուկ բաժին

Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին

(կառուցվածքը լրաց. 08.04.99 N 200, փոփ. 01.10.99  N 620, խմբ. 26.09.00 N 650)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան