Basic information
Number
N 908-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.08.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
09.08.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.08.2022
Effective date
10.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 908-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին 2022 թվականի օգոստոսի 10-11-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «STARMUS F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնին առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Արթուր Մարտիրոսյանի՝ Վրաստան գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Մարտիրոսյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարվելու է «STARMUS UNIVERSE 2007, S.L.» կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
Վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ