Գլխավոր տեղեկություն
Համար
N 378
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.11.1999-22.05.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.03/59(294)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.05.2000

041.0378.29.06.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1998 թվականի N 378
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման 1-ին կետը` աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասով.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի N 38 և 1997 թվականի ապրիլի 9-ի N 130 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 573 որոշման 2-րդ կետը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունիսի 29-ի N 378 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Նախարարի աշխատակազմ

Կենսաթոշակային ապահովության վարչություն

Աշխատանքի և զբաղվածության վարչություն

Սոցիալական աջակցության վարչություն

Համակարգչավորման վարչություն

Հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի վարչություն

Կանանց, երեխաների հիմնահարցերի վարչություն

Սոցիալական ապահովագրության վարչություն

Ամփոփ վերլուծության վարչություն

Ֆինանսահաշվապահական վարչություն

Միջազգային համագործակցության բաժին

Վերահսկողության բաժին

Կադրերի և ընդհանուր բաժին

Գործերի կառավարչություն

(կառուցվածքը լրաց. 16.12.98 N 729, փոփ. 27.10.99 N 672)