Գլխավոր տեղեկություն
Համար
N 1055-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2023-02.01.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1055-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումը գործում է մինչև 2024 թվականի հունվարի 2-ը` համաձայն սույն որոշման 5-րդ կետի)

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությունը, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2,1512 19 900 9 ծածկագրերին դասվող ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ) արտահանումն արգելվում է վեց ամիս ժամկետով։

2․ Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր հետո ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների ժամանակավոր կիրառման մասին.

2) ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման մասին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 2-ից և գործում է մինչև 2024 թվականի հունվարի 2-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան