Գլխավոր տեղեկություն
Համար
N 474-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 474-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 231-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 406-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 511-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 270-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 231-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «2,260,000» թիվը փոխարինել «1,710,000» թվով.

3) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «2,000,000» թիվը փոխարինել «2,700,000» թվով.

4) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «2,750,000» թիվը փոխարինել «2,050,000» թվով.

5) 2-րդ կետի 9-րդ ենթակետում «4,000,000» թիվը փոխարինել «3,300,000» թվով.

6) 2-րդ կետի 12-րդ ենթակետում «43,149,170» թիվը փոխարինել «37,839,170» թվով:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի N 231-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 406-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «1,100,000» թիվը փոխարինել «1,800,000» թվով:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի N 231-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 511-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «4,780,000» թիվը փոխարինել «5,330,000» թվով:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի N 231-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 270-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին ենթակետում «5,000,000» թիվը փոխարինել «9,710,000» թվով.

2) 2-րդ ենթակետում «2,500,000» թիվը փոխարինել «3,100,000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 474-Ա որոշման

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

ապրիլի 26-ի N 231-Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴԵՊԻ ՀԱՅՔ»

 

1.

Ծրագրի նպատակը

Զարգացնել և ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել հայրենիքում և բարձրացնել

Սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված

արտոնություններից օգտվելը։

3.

Բարեգործը

Հովնանյան հիմնադրամ-Նյու Ջերսի, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Դեպի Հայք» Հիմնադրամ ՀՎՀՀ՝ 02574662

ՀՀ, քաղ․Երևան, Հանրապետության 37

Հեռ․ +37410 54 00 37

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ մարզեր և քաղ․ Երևան, ԼՂՀ, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն - 1,426,054,000 դրամ բարեգործի կողմից ֆինանսավորում, այլ նվիրատվություններ - 59,500,000 դրամ, ընդամենը՝ 1,485,554,000

դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ։ Հիմնադրամի շահառուներն են համարվում ՀՀ, ԼՂՀ և արտասահմանյան երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց օգտին կարող են կատարվել որոշակի վճարումներ կամ մատուցվեն ծառայություններ, Հայաստանի և սփյուռքահայ երիտասարդները, կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպությունները, հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքներն

ու անձինք։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01․02․2019 թ. - 31․12․2023 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հիմնադրամը կազմակերպում է 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների այցեր Հայաստան՝ կամավորական աշխատանքի և այդ միջոցով Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կամավոր աշխատում է Հայաստանում գործող տարբեր կրթական, հասարակական և բարեգործական կազմակերպություններում, որի շահառուների թվում են սոցիալապես անապահով անձիք և երեխաներ։ Կամավորները ապրում են Հայաստանում երկու ամսից մինչև մեկ տարի։ Բացի շաբաթը 30 /երեսուն/ ժամ կամավորական աշխատանքից՝ երեկոյան ժամերին «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպում է հայերեն լեզվի դասընթացներ և սեմինարներ նրանց կամավորությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Կամավորները օթևանում են մեր հյուրընկալ ընտանիքների ցանցում։ Տարեկան կտրվածքով «Դեպի Հայք» Հիմնադրամի ծրագրով Հայաստան են այցելում մոտ 200 կամավոր, որոնցից շուրջ 130-ը օթևանում են հյուրընկալ ընտանիքների մեր ցանցում։ Կամավորները միջինում մնում են երեքից չորս ամիս։

1․ 2019 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

1.1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին ՝ 81,000,000 դրամ.

1.2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 29,000,000 դրամ.

1.3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,500,000 դրամ.

1.4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 3,800,000 դրամ.

1.5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն և այլ ուսուցողական ծառայություններ` 34,500,000 դրամ.

1.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,000,000 դրամ.

1.7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 68,310,000 դրամ.

1.8 կոմունալ ծախսեր՝ 3,106,542 դրամ.

1.9 հաշվապահական հաշվառում՝ 5,949,170 դրամ.

1.10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում՝ 8,990,490 դրամ.

1.11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,092,700 դրամ.

1.12 վարձավճար՝ 1,369,500 դրամ.

1.13 վարչական աշխատավարձ՝ 9,311,320 դրամ.

1.14 գրասենյակային ծախսեր՝ 8,680,500 դրամ:

2․ 2020թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

2.1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ.

2.2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ.

2.3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ.

2.4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

2.5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր,

տպագրություն, և այլ ուսուցողական ծառայություններ` 37,500,000 դրամ.

2.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 800,000 դրամ.

2.7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 74,520,000 դրամ.

2.8 կոմունալ ծախսեր՝ 3,732,200 դրամ.

2.9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

2.10 վեբ կայքի սպասարկում, նոր վեբ կայքի ստեղծում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 19,300,000 դրամ.

2.11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ.

2.12 վարձավճար՝ 1,494,000 դրամ.

2.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

2.14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

3․ 2021 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

3.1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 81,000,000 դրամ.

3.2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 31,520,000 դրամ.

3.3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ.

3.4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

3.5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 42,250,000 դրամ.

3.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 5,500,000

դրամ.

3.7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ.

3.8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ.

3.9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

3.10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 25,800,000 դրամ.

3.11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ.

3.12 վարձավճար՝ 1,494,000 դրամ.

3.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

3.14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

4․ 2022 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

4.1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

4.2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ.

4.3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ.

4.4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

4.5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական

ծառայություններ` 39,660,000 դրամ.

4.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000 դրամ.

4.7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ.

4.8 կոմունալ ծախսեր՝ 3,855,800 դրամ.

4.9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

4.10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 11,800,000 դրամ.

4.11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ.

4.12 վարձավճար՝ 1,494,000 դրամ.

4.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

4.14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

5․ 2023 թ․ նախատեսվում են հետևյալ ծախսերը՝

5.1 ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին՝ 88,000,000 դրամ.

5.2 տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում՝ 33,000,000 դրամ.

5.3 շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին՝ 2,700,000 դրամ.

5.4 այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը՝ 4,000,000 դրամ.

5.5 hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ` 38,860,000 դրամ.

5.6 աջակցություն կրթական օջախների նորոգմանը՝ 7,500,000

դրամ.

5.7 աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին՝ 87,920,000 դրամ.

5.8 կոմունալ ծախսեր՝ 2,555,800 դրամ.

5.9 հաշվապահական հաշվառում և իրավաբանական խորհրդատվություն՝ 9,300,000 դրամ.

5.10 վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային և ցանցային աշխատանքներ՝ 13,900,000 դրամ.

5.11 գրենական, տնտեսական ապրանքներ՝ 1,192,000 դրամ.

5.12 վարձավճար՝ 1,494,000 դրամ.

5.13 վարչական աշխատավարձ՝ 10,157,800 դրամ.

5.14 գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 9,469,600 դրամ:

Ընդհանուր առմամբ, 2019 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի դեկտեմբեր «Դեպի Հայք» հիմնադրամը ծրագրի բյուջեից հատկացնում է 419,000,000 դրամ՝ ապրելավարձ, ճանապարհածախս, կացության վճար «Դեպի Հայք» հիմնադրամի շահառուներին, 158,040,000 դրամ՝ տրանսպորտային միջոցների օգտագործում, էքսկուրսիաների կազմակերպում, 13,300,000 դրամ՝ շապիկների, պայուսակների և ջեմպերների տրամադրում կամավորներին, 19,800,000 դրամ՝ այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և պատմությանը, 192,770,000 դրամ՝ hայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ, դասագրքեր, տպագրություն, AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր դիզայնի ստեղծում, թարմացում, ընդլայնում, նաև նշված հավելվածի ամսական տեխնիկական սպասարկում և այլ ուսուցողական ծառայություններ, 26,300,000 դրամ՝ աջակցություն կրթական օջախների նորոգմանը, 406,590,000 դրամ՝ աշխատավարձ ծրագրային աշխատակիցներին, կոմունալ ծախսեր՝ 17,106,142 դրամ, ֆինանսական հաշվառման ծառայությունների և իրավաբանական խորհրդատվության մատուցում՝ 43,149,170 դրամ, վեբ կայքի սպասարկում և նոր վեբ կայքի ստեղծում,

սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 79,790,490 դրամ, գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ, վարձավճար՝ 7,345,500 դրամ, վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ, գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր ՝ 46,558,900 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 

Նկարագրությունը

Պայմանագրի համարը

Կազմակերպու- թյան կամ մա- տակարարի

անվանումը

Դրամ ծրագրի կողմնորոշիչ արժեքը, 01․02․19 -

31․12․23

1.

Հեռախոսակապի ծառայություն

115226873

«Վեոն Արմենիա»

ՓԲԸ

1,082,000

2.

Ինտերնետային ծառայություն

10800817

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

836,000

3.

Հեռախոսակապի ծառայություն

23425300

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

935,000

4.

Հեռախոսակապի ծառայություն

10903815

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

955,000

5.

Հեռախոսակապի ծառայություն

20469126

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

355,000

   

6.

Համատեղակայում

CL- 2018074

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

3,465,000

7.

Դատա Պրո 50Մ

IG- 2018073

«ՄՏՍ

Հայաստան» ՓԲԸ

4,314,000

8.

Խմելու ջրի մա-

տակարարում

J889-18

«Էվրի Դեյ»

ՓԲԸ

2,700,000

9.

Խմելու ջրի մա-

տակարարում և ջրահեռացում

6-65-62-0-

108

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

1,970,000

10.

Խմելու ջրի մա-

տակարարում

12212018

«Ռոքարմ»

ՍՊԸ

2,050,000

11.

Գրասենյակային, Գրենական և տնտեսական

ապրանքներ

20181224

«Պիկո–Վիկո» ՍՊԸ

3,560,000

12.

Ուսապարկերի և

պայուսակների ձեռքբերում

17122018

«Սուսաննա

Հարությունյան» ԱՁ

4,000,000

13.

Տպագրված շապիկների

ձեռքբերում

 

«Ոսկե Կար» ՍՊԸ

4,000,000

14.

Տպագրություն

 

Թասկ ՍՊԸ

3,300,000

15.

Սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև հա-

մապատասխան

L1218

«ԱյԹի Սուփորթ» ՍՊԸ

8,100,000

     

ծրագրային ապահովումների սպասարկման

աշխատանքներ

     

16.

Ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվու-

թյուն

 

«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ

37,839,170

17.

Էլեկտրաէներ-

գիայի մատակարարում

7266208

«Հայաստանի

էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

1,710,000

   

18.

Տրանսպորտային

ծառայություններ

   

155,080,000

   

19.

Շապիկների և պայուսակների

ձեռքբերում

   

5,300,000

   

20.

Այցելություն պատմամշակութային վայրեր, ծանոթացում հայկական խոհանոցին, արվեստին և

պատմությանը

   

19,800,000

   

21.

Աջակցություն կրթական օջախների

նորոգմանը

   

27,000,000

   

22.

Գրենական և տնտեսական

ապրանքներ

   

2,400,000

   

23.

Վեբ կայքի սպասարկում, համատեղակայում, դատա պրո, գովազդային նյութերի պատրաստում, տեսանկարահանում, լուսանկարահան ում, ամսագրերի գրաֆիկական

ձևավորում

   

46,639,000

   

24.

Կոմունալ ծախսեր /ջուր,

հեռախոս, էլ-

եկտրաէներգիա/

   

3․563,000

   

25.

Վարձավճար

   

7,470, 000

   

26.

Գրասենյակային

ծախսեր

   

47,348,000

   

27.

Դասագրքեր

   

7,500,000

   

28.

Սեմինարներ և այլ կրթական

ծառայություններ

   

4,000,000

   

29.

Բնական գազի մատակարարում

 

«Գազպրոմ

Արմենիա» ՓԲԸ

1,800,000

   

30.

Էլեկտրաէներգիայի մատակա-

րարում

0333322

«Հայաստանի էլեկտրական

ցանցեր» ՓԲԸ

2,230,000

   

31.

Խմելու ջրի մատակարարում

և ջրահեռացում

402695556

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

1,500,000

   

32.

Շինարարական նյութերի

մատակարարում

01/0323

«Շինմոլ» ՍՊԸ

9,710,000

   

33.

Օբյեկտի անվտանգության պահպանման

ծառայություն

 

«Պանտեռա Սիքյուրիթի» ՍՊԸ

1,000,000

   

34.

Համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և հա- մակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն

   

14,000,000

   

35.

AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի նոր

դիզայնի

ԴԹ-05/21

«Դրիմ Թեչ» ՍՊԸ

3,490,000

     

ստեղծում, թարմացում,

ընդլայնում

     
   

36.

AYOlingo հայերենի ուսուցման բջջային հավելվածի ամսական տեխնիկական

սպասարկում

ԴԹ-03/21

«Դրիմ Թեչ» ՍՊԸ

5.330.000

   

37.

Շինարարական

նյութերի մատակարարում

16/05

«Դանիելյան» ՍՊԸ

3,100,000

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կողմնորոշիչ արժեքներն են նշված ծառայության համար՝ 01․02․2019 թ. - 31․12․2023 թ.

1․ Կոմունալ ծախսեր՝ 17,106,142 դրամ

2․ Ֆինանսական հաշվառման ծառայությունների մատուցում և իրավաբանական խորհրդատվություն՝ 43,149,170 դրամ

3․Վեբ կայքի սպասարկում և նոր վեբ կայքի ստեղծում, սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում, տեսահոլովակների և գովազդային նյութերի պատրաստում, համակարգչային սարքավորումների համալիր՝ համակարգիչներ, սերվեր և ծրագրի ներմուծում և համակարգչային սարքավորումների ներմուծման միջնորդային ծառայություն՝ 79,790,490 դրամ

4․ Գրասենյակային, գրենական և տնտեսական ապրանքներ՝ 5,860,700 դրամ

5․ Վարձավճար՝ 7,345,500 դրամ

6․ Վարչական աշխատավարձ՝ 49,942,520 դրամ

7․Գրասենյակային ծախսեր և օբյեկտի անվտանգության պահպանման ծախսեր՝ 46,558,900 դրամ

Ընդամենը՝ 248,953,422:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

2. «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպություն

3. «ԱՐԴԱ» մարդասիրական հիմնադրամ

4. «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

5. Հայկական Կարիտաս. Գյումրի

6. Հայկական Կարիտաս. Վանաձոր

7. Նորարար փորձառական արվեստի կենտրոն ՆՓԱԿ

8. «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ

9. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ

10. Հայկական կարմիր խաչի ընկերություն

11. «Բալետ 2021» զարգացման հիմնադրամ

12. «Բու» լեռնահեծանվային պարկ տուրիզմի զարգացման ՀԿ

13. «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիա

14. «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ

15. «Դեպի առաջ» երեխաների կենտրոն

16. ՀՕՖ երեխաների աջակցման կենտրոն

17. «Ի-Վի-էն» րիփորթ

18. «Հոդված 3» ակումբ. «Հավասար իրավունքների համար» ՀԿ

19. «Քեզ համար» ՀԿ

20. «Լիարժեք կյանք» ՀԿ

21. Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում ՀԿ

22. Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ

23. Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա

24. «Halo Trust» միջազգային կազմակերպություն

   

25. Երեխայի զարգացման միջազգային կենտրոն

26. «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն

27. «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ

28. Լոռու զարգացման կենտրոն ՀԿ

29. «Նարեկ» մշակութային հիմնադրամ

30. Օղակ ՀԿ

31. «Օրրան» բարեգործական ՀԿ

32. «Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության կազմակերպություն

33. «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ

34. «Փինք արմենիա - հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

35. Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն

36. «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ

37. Հասարակություն առանց բռնության ՀԿ

38. Վիկիմեդիա Հայաստան ՀԿ

39. «Ունիսոն» ՀԿ

40. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

41. «Վորլդ վիժն հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն

42. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն» բարեգործական ՀԿ

43. Երևանի ամերիկյան կենտրոն

44. Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն

45. Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի Երիտասարդական կենտրոն

46. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

47. Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ

48. Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

49. Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

50. WWF Հայաստանյան մասնաճյուղ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ամսական զեկուցում և հաշվետվություններ Հովնանյան հիմնադրամին՝ սահմանված կարգով։

Հաշվետվությունների ներկայացում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով՝ օրենքով

սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան