ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 73-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՕՖԵԼՅԱ ՊԱՐՍԱՄՅԱՆԻ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 289 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2023 թվականի հուլիսի 12-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին 2020 թվականի դեկտեմբերի 23-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 289 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2023 թ. հուլիսի 21 ք. Երևան |