Գլխավոր տեղեկություն
Համար
N 475-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 475-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 47,557,080 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնագոգ գյուղում բնակելի տների և մանկապարտեզի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05500145) 2023 թվականի մայիսի 17-ին կնքված՝ թիվ ՀՀ-17052023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բնակելի տների համար նախատեսված գույքի պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 26,753,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05500145) 2023 թվականի մայիսի 16-ին կնքված՝ թիվ ՀՀ-16052023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի համար նախատեսված գույքի պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 20,804,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 475-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ փոխվարչապետի 27 hունիսի 2022 թ․, 463-Ա որոշմամբ, բարեգործական է որակվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում բնակելի տների և մանկապարտեզի կառուցման ծրագիրը։ Տները նախատեսված են եղել պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք տեղահանվել են Արցախից և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր։

Այժմ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է կառուցվող բնակելի տները և մանկապարտեզը ապահովել անհրաժեշտ գույքով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

47,557,080 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թ. հունիսի 30-ից մինչև 2023 թ. օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է պատվիրել և ձեռք բերել բնակելի տների ու մանկապարտեզի համար նախատեսված գույք։ Իրականացվելու է՝ 2023 թվականի հունիսի 30-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, բնակելի տների գույքի արժեքը կազմելու է՝ 26,753,040 դրամ, իսկ մանկապարտեզի գույքի արժեքը՝ 20,804,040 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Բնակելի տների համար պատվիրվելու և ձեռք են բերվելու մահճակալներ, զգեստապահարաններ, հագուստի կախիչներ, դարակներ, կախովի պահարաններ, ճաշասենյակի և խոհանոցի սեղաններ և աթոռներ, որոնք տեղափոխվելու և տեղադրվելու են առանձնատներում՝ 26,753,040 դրամի չափով։

2․ Մանկապարտեզի համար պատվիրվելու և ձեռք են բերվելու մանկական սեղաններ և աթոռներ, գրապահարաններ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցի լվացարան, դարակաշարներ, շվեդական պատ սպորտդահլիճի համար՝

20,804,040 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ