ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի N 656-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Գ. Լուսավորչի N 7 հասցեում գտնվող, 791 500 000 դրամ գնահատված արժեքով, 2498,12 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, որից 372,68 քառ. մետր մակերեսով սպորտ դահլիճը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «Գլոբալ Բրիջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ Կենտրոն 0002, քաղ. Երևան, Ե. Կողբացու փող, շենք 30, բն. 3)՝ իր կողմից ներկայացված ծրագրերի համաձայն կրթական գործունեության իրականացման նպատակով:
(1-ին կետը փոփ. 20.07.23 N 1199-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված 372,68 քառ. մետր մակերեսով սպորտ դահլիճը «Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ օգտագործվելու է համատեղ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) երկամսյա ժամկետում «Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2013 թվականի ապրիլի 2-ին կնքված N 46/0013 ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում սահմանելով, որ՝
ա. ընկերությունը պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2037 թվականը ներառյալ կատարել 325 900 000 դրամի ներդրումներ՝ համաձայն հավելվածի,
բ. ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
գ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,
դ. սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով,
ե. ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
զ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 20.07.23 N 1199-Ա)
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների իրականացման նպատակով, սահմանված կարգով, ընկերությանը տրամադրել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 20.07.23 N 1199-Ա)
Տարեթիվը |
Ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի վերանորոգման աշխատանքները (դրամ) |
«Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված առաջին հիմնական մասնաշենքում իրականացվող աշխատանքները (դրամ) |
Ընդամենը (դրամ) |
2017 |
101 650 000 |
24 250 000 |
125 900 000 |
2023 |
40 000 000 |
- |
40 000 000 |
2024 |
30 000 000 |
- |
30 000 000 |
2025 |
30 000 000 |
- |
30 000 000 |
2026 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2027 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2028 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2029 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2030 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2031 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2032 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2033 |
10 000 000 |
- |
10 000 000 |
2034 |
5 000 000 |
- |
5 000 000 |
2035 |
5 000 000 |
- |
5 000 000 |
2036 |
5 000 000 |
- |
5 000 000 |
2037 |
5 000 000 |
- |
5 000 000 |
Ընդհանուր՝ |
301 650 000 |
24 250 000 |
325 900 000 |
(հավելվածը խմբ. 20.07.23 N 1199-Ա)