ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1128-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2082-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2082-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.
2) 6-րդ կետի 1.1-ին ենթակետում «հունիս» բառը փոխարինել «օգոստոս» բառով.
3) 6-րդ կետի 1.1-ին ենթակետի «բ» պարբերությունում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.
4) 10-րդ կետում «հունիսի 20-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ը» բառերով, իսկ «հունիսի 30-ը» բառերը՝ «օգոստոսի 30-ը» բառերով:
3. Սահմանել, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների այն անդամները, որոնց համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն առկա է ամսական դրամական օգնության հաստատված դիմում, ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (փաստաթղթերը)։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1408-Լ որոշման 4-րդ կետով սահմանված տվյալները, առկայության դեպքում՝ եռօրյա ժամկետում թարմացնելով տվյալները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|