«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 90-Ն
Հայաստանի Հանրապետության ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ նախարարության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1111-Ն)
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտությունների ցանկը ըստ դասիչների`
ա) բարձրագույն կրթական ծրագրերով մասնագիտություններ`
340100 |
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ |
340101 |
Քաղաքացիական պաշտպանություն |
340102 |
Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ) |
340103 |
Հրդեհային պաշտպանություն |
340104 |
Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն) |
340105 |
Փրկարարական գործ |
340106 |
Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում. |
բ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով մասնագիտություններ`
3500 |
Կենսագործունեության անվտանգություն |
3501 |
Հրդեհային պաշտպանություն |
3502 |
Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում |
3503 |
Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում). |
գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով մասնագիտություններ.
NN |
Մասնագիտության անվանումը |
Մասնագիտացումը |
1. |
Ջրափրկարարություն |
ա) ջրափրկարար բ) ջրասուզակ-փրկարար |
2. |
Հրդեհաշիջում | հրշեջ |
3. |
Հրշեջ - փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում |
ա) փրկարար-վարորդ բ) փրկարար-մոտորանավակավար |
4. | Հրշեջ - փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում |
վարպետ |
(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1111-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2023, N 1111-Ն | 16.07.2023, N 90-Ն | |
09.08.2012, N 1014-Ն | 01.09.2012, N 90-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|