Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2023-01.02.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2024

600.0212.30.06.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2023 թվականի

N 212-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28N 565-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 520-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.

1) բաշխման ցանցին 110 կՎ լարմամբ միացման, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցին և հաղորդման ցանցին միացած արտադրող կայաններին միացման համար` 1.545 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

2) բաշխման ցանցին 35 կՎ լարմամբ միացման համար` 2.561 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

3) բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման համար` 7.316 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

4) բաշխման ցանցին 0.38(0.22) կՎ լարմամբ միացման համար` 16.836 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 477-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 565-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

30 հունիսի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2023, N 465-Ն 01.02.2024, N 212-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան