ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1096-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 59-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի`
ա. ամբողջ տեքստում, ինչպես նաև NN 1 և 2 ձևերում «արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով,
բ. 4-րդ կետի «բաժնի պետը» բառերը փոխարինել «ստորաբաժանման ղեկավարը» բառերով,
գ. 7-րդ կետում և հավելվածի N 1 ձևում «արտակարգ իրավիճակների նախարարի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով, իսկ հավելվածի N 2 ձևում «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերը փոխարինել «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերով,
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին հերթական կոչման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը:».
2) որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում» և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|