ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1090-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների համաձայն հաշվետու տարվա վնասը գերազանցել է պահուստների հանրագումարը 149,676,702,642 դրամ գումարի չափով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 954-Ա որոշման հիման վրա տրամադրված 54,395,224,348 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 204,071,926,990 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնի 54,395,224,348 դրամ անվանական արժեքով, ԿԲ-22 (KB-22) սերիայի, 00048 համարակալմամբ, 2022 թվականի հուլիսի 7-ի կազմման ամսաթվով հասարակ մուրհակը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|