ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆԻՍԻ 2023 ԹՎԱԿԱՆ N 67-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 20.12.2022 ԹՎԱԿԱՆԻ N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2022 թ. օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թ. Պետական աջակցության» ծրագիրը և հիմք ընդունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ապարան համայնքի միջև 15.09.2022 թ. կնքված 76-Ա պայմանագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից դրամաշնորհային ծրագրային նպատակով հատկացված 28.280.941 հազար ՀՀ դրամ աջակցության հանգամանքը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ապարան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Վարչական բյուջեի եկամուտներն մասում ավելացնել 28.280.941 հզ դրամ
բ) Վարչական բյուջեի ծախսային մասում ավելացնել 28.280.941 հզ դրամ.
2. Սոցիալական հատուկ արտոնություն բնագավառ՝ 4729 հոդված 28.280.941 հզ դրամ
3. «Ապարան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թվականի N 153-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
Ավագանի՝ |
(կողմ-15) |
(դեմ-0) | (ձեռնպահ-0) |
Եղիազարյան Կարեն Կարապետյան Արկադի Պետրոսյան Գոռ Ենոքյան Դավիթ Կարապետյան Կարեն Խալաթյան Արթուր Ավդալյան Արարատ Մանուկյան Աղաբեկ Սահակյան Հովհաննես Սաֆարյան Սևակ Սարգսյան Արշակ Սարգսյան Սուրեն Կոստանյան Ժորա Կարապետյան Արտյոմ Դավթյան Արտյոմ |
Համայնքի ղեկավար` |
Կ. Մ. Եղիազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|