Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 484-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի Բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 160-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ակվատուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01826626) 2023 թվականի հունիսի 21-ին կնքված՝ N 62-080623 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 29,944,050 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ակվատուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01826626) 2023 թվականի հունիսի 21-ին կնքված՝ N 64-130623 պայմանագրում նշված գործարքը որով նախատեսվում է սպորտային հրապարակի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 29,008,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ակվատուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01826626) 2023 թվականի հունիսի 21-ին կնքված՝ N 72-200623 պայմանագրում նշված գործարքը որով նախատեսվում է վազքուղու կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 8,292,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

18.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ