ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 15 հունվարի 2019 թվականի | թիվ 3 | քաղ. Մոսկվա | 
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ»՝ հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել այն արտադրանքի՝ կից ներկայացվող ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
| Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` | Տ. Սարգսյան | 
| ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 3 որոշմամբ | 
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով
| Արտադրանքի անվանումը | ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր | Համապատասխանության գնահատման փաստաթուղթ | Ծանոթագրություն | |
| 1 | 2 | 3 | 4 | |
| Ժամանակավորապես տեղադրվող (փոխադրվող) ատրակցիոններ և ստացիոնար ատրակցիոններ (հիմքերի վրա կամ առանց հիմքերի հավաքված)՝ | 9508 90 000 0 | |||
| հնարավոր կենսամեխանիկական ռիսկի RB-1 աստիճանով | համապատասխանության սերտիֆիկատ | |||
| հնարավոր կենսամեխանիկական ռիսկի RB-2 և RB-3 աստիճաններով | համապատասխանության մասին հայտարարագիր | |||
| Ծանոթագրություններ՝ 
 | 1. Սույն ցանկը կիրառելու նպատակներից ելնելով՝ անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ 2. «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջները չեն տարածվում մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների և հնարավոր կենսամեխանիկական ռիսկի RB-4 աստիճանի ատրակցիոնների, ինչպես նաև այն ատրակցիոնների վրա, որոնք արտադրվել և շահագործման են հանձնվել նախքան նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը: | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|