Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

ՀԱԳՈՒՍՏԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇՈԳԵՄՇԱԿԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1.  Հագուստի և մանածագործական արտադրատեսակների համար նախատեսված կենցաղային հատակադիր շոգեմշակիչը, որը ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով 220-240 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ էլեկտրական սարք է, սարքավորված է շոգեմշակման ռեժիմների փոխարկումով կառավարման բլոկով, ուղղահայաց տիպի փոխագուցավոր կանգնակով, գոլորշի մատակարարող և գլխադիրներ ունեցող ճկափողով, ջրի ռեզերվուարով, նախատեսված է մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման ժամանակ ջրի ռեզերվուարում ստեղծվող ճնշման հաշվին՝ գոլորշի մատակարարող ճկափողով մատակարարվող գոլորշու միջոցով ծալքերը, ճմռթվածքները, ծալակոտրվածքները, աղտոտումները հեռացնելու, հոտազերծելու նպատակով հագուստը և մանածագործական արտադրատեսակները մշակելու համար, ունի ջրի ռեզերվուարի ծավալին համապատասխան հաշվարկված՝ գոլորշու արտադրման աշխատանքի տևողություն (առանց ջրամատակարարման համակարգին միացնելու հնարավորության), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում:

(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 24.06.22 թիվ 94)

11 . Հագուստի և մանածագործական արտադրատեսակների համար կենցաղային ձեռքի շոգեմշակիչը, որը ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով 220-240 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ էլեկտրական սարք է, սարքավորված է շոգեմշակման ռեժիմների փոխարկումով կառավարման բլոկով, ջրի ռեզերվուարով, խոզանակ-գլխադիրով (կամ առանց դրա), նախատեսված է մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման ժամանակ ջրի ռեզերվուարում ստեղծվող ճնշման հաշվին մատակարարվող գոլորշու միջոցով ծալքերը, ճմռթվածքները, ծալակոտրվածքները, աղտոտումները հեռացնելու, հոտազերծելու նպատակով հագուստը և մանածագործական արտադրատեսակները մշակելու համար, ունի ջրի ռեզերվուարի ծավալին համապատասխան հաշվարկված՝ գոլորշու արտադրման աշխատանքի տևողություն, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում:

(11 -ին կետը լրաց. ԵՏՀԿ 24.06.22 թիվ 94)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017

թվականի մայիսի 11-ի

թիվ 51 որոշման

 

ՕՐԻՆԱԿ

 

հագուստի կենցաղային շոգեմշակիչի պատկերի

 

Ներմուծեք նկարագրությունը_21906

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: