ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2021 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի և պայմանների մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. օգոստոսի 1 Երևան ՆՀ-207-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|